Լրացուցիչ հողամաս է տրամադրվում Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտի կառուցմանը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 24, 2013 13:15

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Արշակունյաց պողոտայի հ. 28 շինության հարակից տարածքում մոտ 3 հազար 400 քառ. մետր մակերեսով հողամասը նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին` սահմանելով, որ հողամասը կարող է օգտագործվել բարեգործական նպատակով, բացառապես Կոմիտաս Վարդապետի թանգարան-ինստիտուտ և մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։ Որոշումը կայացվել է գործադիրի` այսօր տեղի ունեցած նիստում:

Այս նախաձեռնությանը հավանություն է տվել Երևանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդը։

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply