Ռուսաստանը կոչ է անում Իրանին արագացնել միջուկային հարցի շուրջ համագործակցությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 23, 2013 19:22

Ռուսաստանը կոչ է արել Իրանին շտապել պատասխան տալ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որը կասկածներ ունի, թե Թեհրանը նախաձեռնում է ատոմային զենքերի ծրագիր:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ասել է, որ համաշխարհային ուժերին հետաքրքրում է, արդյոք միջուկային ծրագիրը պարունակում է ռազմական բաղադրիչ:
«Իրանը ընդգծել է [կասկածները փարատող] փաստաթղթի հետ համաձայնության իր ցանկությունը», – լրագրողներին ասել է Լավրովը:
«Մեր կարծիքով մեր իրանցի գործընկերները կարող են ավելի արագ գործել»:
Թեհրանը արդեն տեղյակ է պահել հաջորդ հանդիպման վայրը: Փետրվարին, այսպես կոչված “P5 1”-ը (ՄԱԿ-ի 5 պերմանենտ անդամները և Գերմանիան), Կահիրեյում կհանդիպեն Թեհրանի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է 1449 անգամ:
Print Friendly

Leave a Reply