Լեյտենանտը մեղադրվում է շարքայիններին ծեծելու համար

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 23, 2013 10:32

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է N զորամասի զինծառայող, կոչումով լեյտենանտ Նաիրի Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նյութերի համաձայն, վերջինս պահակի պարտականությունները չիմանալու համար ծեծի է ենթարկել շարքային Հովհաննես Մարկոսյանին, բացի այդ մարտական հերթապահության ժամանակ հանդիսանալով հենակետի պատասխանատու, մարտական դիրքում քնելու համար ծեծի է ենթարկել շարքայիններ Հովհաննես Մարկոսյանին և Կարապետ Ավետիսյանին, որի հետևանքով Հ.Մարկոսյանը թողել է մարտական դիրքը:

Նաիրի Ավագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 25-ին:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply