Դավիթ Սարգսյանը ներկայացրել է պետական կառավարման համակարգում շարունակվող բարեփոխումները

Պաշտոնական, Օրվա լուր | | January 22, 2013 13:17

ՀՀ կառավարության կողմից շարունակվում են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանը և ժամկետների կրճատմանը, մեկ պատուհանի սկզբունքի կիրառմանը, էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը, ինչպես նաև գործունեության թափանցիկության բարձրացմանն ուղղված բարեփոխումները: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած մամուլի ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանն` առանձնացնելով երեք ուղղություններ:
Մասնավորապես, լիցենզավորված անձանց կողմից հաշվետվությունների՝ էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացման նպատակով ՀՀ էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքում բացվել է «Լիցենզավորված անձանց հաշվետվություններ» նոր բաժինը (www.e-gov.am/licenses-reports/): Ըստ Դ.Սարգսյանի, նոր բացված բաժինը հնարավորություն է ընձեռել անվտանգության, առողջապահության, գյուղատնտեսության, կրթության, շրջակա միջավայրի պահպանության, տրանսպորտի, քաղաքաշինության, վիճակախաղերի, շահումով խաղերի բնագավառների գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից լիցենզավորող մարմիններ ներկայացվող հաշվետվություններն ուղարկել էլեկտրոնային համակարգի միջոցով` առանց պետական մարմին այցելելու:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը նշել է նաև, որ թափանցիկության ապահովման նպատակով, ՀՀ կառավարության ընդունած մեկ այլ որոշմամբ, www.e-gov.am/control_chamber/ հասցեում տեղադրվել է ՀՀ վերահսկիչ պալատի կողմից տարբեր պետական մարմիններում իրականացված վերահսկողության արդյունքները, ինչպես նաև վերահսկողությամբ բացահայտված խնդիրների լուծմանն ուղղված համապատասխան պետական մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:
Դ.Սարգսյանն, անդրադառնալով կառավարության ընդունած մի շարք որոշումներին, տեղեկացրել է, որ սույն թվականի փետրվարի 10-ից ՀՀ քաղաքացիները կարող են դիմել համապատասխան գերատեսչություններ և փոստի միջոցով՝ պատվիրված նամակով, ստանալ մի շարք փաստաթղթեր, այդ թվում տեղեկանք ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ, հյուպատոսական վավերացում ստացած պաշտոնական փաստաթղթերի, դատվածության և հետախուզման առկայության մասին:

Դիտվել է 759 անգամ:
Print Friendly

Leave a Reply