«Տաշիրն» այս տարի ևս մի շարք ծրագրեր կիրականացնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 22, 2013 10:59

2013 թվականին ևս, ինչպես նախորդ տարիներին, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների ղեկավարությամբ, կիրականացնի մի շարք մեծածավալ ծրագրեր: Հիմնադրամը ձեռնպահ է մնալու մասնավոր, անհատական դիմումներին ընթացք տալուց` գործունեության հիմքում ունենալով բացառապես համակարգված, ծրագրային աջակցությունների ու խրախուսանքների մեխանիզմը: Նման որոշում է կայացվել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի երեկ կայացած նիստում, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:

Նիստում հաստատվել են ընթացիկ տարվա աշխատանքների մեխանիզմները: Մասնավորաբար, շարունակվելու են աջակցություններն ու խրախուսանքները տարբեր թիրախային խմբերին` հստակ ժամանակացույցով իրականացվելիք ծրագրերի շրջանակներում: Բոլոր ծրագրերը նախապես կքննարկվեն և կհաստատվեն  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերում, որից հետո անմիջապես դրանց մասին պատշաճ կարգով կիրազեկվի հանրությունը: Ծրագրերը հաստատվելու են հստակ ամրագրված չափանիշների, առաջին հերթին` օբյեկտիվության և առաջնայնության նկատառումներով` ընդգրկելով այն ոլորտներն ու թիրախային խմբերին, որտեղ մեր պետության հնարավորությունները դեռևս լիարժեքորեն բավարար չեն:

 

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply