Հայաստանի ավտոճանապարհներին ավտոմեքենաներ են արգելափակվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 20, 2013 9:39

Հունվարի 20-ին, ժամը 00.04-ին քաղաքացի Առաքելովից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի ամառանոցների մոտակայքում իր վարած ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻ արձագանքման խումբը:

«Տոյոտա» մակնիշի 23 ՍՍ 696 պետհամարանիշի ավտոմեքենան քարշակման ճանապարհով դուրս է բերվել ավտոճանապարհի երթևեկելի մաս:

Հունվարի 19-ին, ժամը 23.56-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին (Սելիմի լեռնանցք) ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության և «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի հերթապահները:

Դեպքի վայր են մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները («ՈՒրալ» ամենագնաց) ավտոմեքենայով և «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի տեխնիկաները:

Հրշեջ-փրկարարները «Մարտունու ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ ձյան արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա` 60 ուղևորներով:

Աշխատանքները շարունակվում են:

Հունվարի 19-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բքի և վատ տեսանելիության պատճառով մեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել Ապարան քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները «ՈՒրալ» (ա­մենա­գնաց) ավտոմեքենայով:

Հրշեջ-փրկարարները Եղիպատրուշի գյուղապետ Մ. Գրիգորյանի տրամադրած տեխնիկայի օգնությամբ ձյան արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա:

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply