Բուլղարական ընդդիմության առաջնորդը հազիվ է փրկվել, երբ նրա վրա պարզած ատրճանակը չի կրակել (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2013 0:24

Բուլղարացի քաղաքական գործիչը այսօր հազիվ մահից է փրկվել: Նրա ելույթի ժամանակ զինված մարդը բարձրացել է բեմ և ատրճանակը պահել նրա գլխին:
Բարեբախտաբար ատրճանակը չի կրակել և աջակողմյան շարժման ղեկավար Ահմեդ Դոգանը հասցրել է խփել հարձակվողի ձեռքին:
Մինչ զինված մարդը կհասցներ կրակել երկրորդ անգամ, նրան գետնին են գլորել Սոֆիայում տեղի ունեցող կոնֆերանսի պահակախումբը և կոնֆերանսի մասնակիցները:
Աջակողմյան շարժման անդամները հայտնում են, որ Ահմեդ Դոգանը լավ առողջական վիճակում է:
Ոստիկանությունը ձերբակալել է 25 ամյա Սևծովյան Բուրգաս քաղաքի բնակչին: Նրա մոտ նաև երկու դանակներ են հայտնաբերել:
Աջակողմյան շարժումը ներկայացնում է բուլղարաբնակ էթնիկ թուրքերին և այլ մահմեդականներին, որոնք կազմում են Բուլղարիայի բնակչության 12 տոկոսը:
Դոգանը Բալկանյան երկրների ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply