Ձմռանը մաշկը խնամեք ողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Խնամք, Շաբաթվա լուր | | January 18, 2013 16:28

Ջերմաստիճանի ամեն փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա` դարձնելով այն չոր, զգայուն ու գրգռված:

Մասնագետները խորհուրդ են տալիս ձմռանը հենց առավոտից զբաղվել մաշկի խնամքով, որի ճիշտ կիրառման դեպքում կձերբազատվեք այդ խնդիրներից:

Ճիշտ խնամքն առաջին հերթին ենթադրում է մաշկի խոնավեցում և սնուցում:

Ձմռանը օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, բջիջները գրեթե չեն թարմանում, հետևանքը լինում է այն, որ մաշկը կորցնում է փայլը: Այն վերականգնելու համար անհրաժեշտ է կենսունակություն:

Ի՞նչ անել: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ձմռանն ավելի հաճախ օգտագործել խոնավեցնող քսուք: Սակայն հիշեք, որ այն պետք է դեմքին քսել տնից դուրս գալուց գոնե մեկ ժամ առաջ:

Խոնավությունը լավագույն միջոցն է կնճիռների դեմ: Այն բարելավում է բջիջների վերարտադրողականությունը, ամրապնդում մաշկը, ստեղծում արհեստական պատնեշ` միաժամանակ պահպանում եղած խոնավության քանակը: Որպեսզի խոնավեցնող քսուքի փայլը չմնա դեմքին, մի քանի րոպե անց այն չորացրեք անձեռոցիկով:

Ցերեկը, որպես կանոն, մենք սովորաբար անցկացնում ենք աշխատավայրերում, որտեղ միացված են տաքացնող օդորակիչներ, և օդը շատ չոր է: Նման  պայմաններում մաշկն արագ ջրազրկվում է: Ոմանք պնդում են, որ ջրազրկումից տուժում է միայն չոր մաշկը, սակայն դա այդպես չէ. չոր մաշկն առաջին հերթին զգում է խոնավեցնող միջոցների և ճարպայուղերի պակաս, իսկ ահա ջրազրկումը խոնավության պակասի նշան է, որը ճարպի քանակի հետ բոլորովին կապ չունի:

Տեսականորեն, այս խնդիրն ի հայտ է գալիս տարբեր ձևերով` կախված մաշկի տեսակից: Այսպես, չոր և խառը տիպի մաշկը թոշնում է, կոշտանում և արագ սկսում է թեփոտվել: Այն կարող է դառնալ գերզգայուն և գրգռված: Իսկ յուղոտ և ջրազրկված մաշկի ծակոտիները լայնանում են և ստանում մոխրագույն երանգ: Տեղ-տեղ կարող են նաև ճաքճքել` չնայած որ յուղոտ մաշկն ունի մեծ քանակությամբ ճարպ և փայլուն տեսք:

Եվս մեկ նրբություն. համակարգչի դիմաց երկար նստելը վատ է անդրադառնում կոպերի մաշկի վրա:

Ի՞նչ անել: Խոնավության պակասը կարելի է լրացնել վիտամիններով: Հզոր հակաօքսիդանտ է Վիտամին Ե-ն, մաշկի կոլլագենը վերականգնող հիանալի միջոց` վիտամին Ց-ն, միկրոէլեմենտներ ցինկն ու սելենիումն օգնում են մաշկի նորմալ կենսագործունեությանը:

Հիշեք` Ձեր աշխատանքային սեղանին միշտ պահեք երկու բան` ջերմային ջուր (այն հանքանյութերով հարուստ ստորգետնյա ջուր է` 20 աստիճանից

բարձր, որն ունի բացառիկ բնական որակ և պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, մագնեզիում, նատրիում, մանգան, երկաթ և այլ օգտակար տարրեր) և խոնավեցնող գել կամ քսուք հատուկ կոպերի համար: Սրանց կարելի է ավելացնել նաև խնամող քսուքը շրթունքների համար:

Երեկոյան գալիս է մաշկի մաքրման շրջանը: Ձմեռային եղանակին մաշկը շատ է հոգնում, ուստի արագ թոշնում է: Շաբաթը մեկ-երկու անգամ մաշկը կարելի է լրացուցիչ սնուցել ինչպես խոնավեցնող, այնպես էլ մաքրող դիմակներով` օրինակ, կավի բաղադրությամբ: Նման միջոցներն օգնում են կարգավորել մաշկի թարմացման և նորացման գործընթացը: Ուշադիր ուսումնասիրեք մաշկը. եթե նկատեք անոթային աստղիկներ, ուրեմն Դուք ունեք թույլ մազանոթներ:   

Ի՞նչ անել: այս դեպքում խորհուրդ չի տրվում լողանալ տաք ջրով կամ հատուկ բաղնիք գնալ: Նախապատվությունը տվեք գոլ ջին: Կարող եք նաև օրգանիզմը վարժեցնել սառը ջրին` իհարկե աստիճանաբար, ամեն անգամ ջերմաստիճանը նվազեցնելով:

Քնելուց առաջ անպայման օգտագործեք գիշերային քսուքներ: Դրանք հատուկ ստեղծված են մաշկի բջիջները վերականգնելու համար: Սովորություն դարձրեք գիշերային քսուքը դեմքին քսել դանդաղ, մերսելով և մատների ծայրերով նուրբ կտկտացնելով: Այդ շարժումները շատ հասարակ են, սակայն բարելավում են արյան շրջանառությունը, և քսուքի դրական ազդեցությունն առավել մեծ է լիբում:

Եթե Դուք ընդհանրապես Ձեր մաշկի նկատմամբ հոգատար եք, ապա ձմռանն այդ հոգատարությունը կրկնապատկեք, հակառակ դեպքում կլինեն անցանկալի հետևանքներ, որոնց վերականգնումը շատ երկարատև ու բարդ կլինի:

Դիտվել է 4001 անգամ:
Print Friendly

Leave a Reply