Կրեմ- տոմատ. ռեհանով ու ձիթապտղով ապուր

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 17, 2013 10:24

Սա այն ճաշատեսակներից է, որն անպայման  շատ ու շատ անգամ կվայելեք:

Համեղ է, նուրբ, անուշահոտ, հագեցնող ու միաժամանակ թեթև ու շատ հաճելի:

Ով սիրում է խյուսանման ապուրներ, անպայման պետք է փորձի սա:

Բաղադրությունը

լոլիկ իր հյութով (կամ էլ պատրաստի լոլիկի խյուս) 400 գ

320 գ կամ 2 հատ կարտոֆիլ

110 գ կամ 1 գազար

150 գ (1 հատ) սոխ

տաքդեղ` 1 հատ (ցանկալի է` բուլղարական)

2 պճեղ սխտոր

10%-անոց սերուցք կամ թթվասեր` 150 գ

մսի արգանակ (ջուր) `  1 լ

3 ճ/գդալ  ձիթապտղի ձեթ

1 թ/գդալ չորացրած ուրց

1 թ/գդալ չորացրած ռեհան

թարմ ռեհան` մի քանի տերև` զարդարելու համար

աղը` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Սոխն ու գազարը մաքրել, լվանալ ու կտրատել: Կաթսայի մեջ լցնել ձեթը, ավելացնել սոխն ու գազարը և թեթևակի տապակել: Սխտորը մաքրել, մանրացնել ու կրկին լցնել կաթսայի մեջ: Տապակել 1 րոպե: Տաքդեղը մաքրել, լվանալ ու կտրատել,  լցնել կաթսայի մեջ ու տապակել: Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել խորանարդներով ու լցնել կաթսայի մեջ: Ավելացնել 1 լ արգանակ, եփել այնքան, մինչև կարտոֆիլը փափկի: Լոլիկն իր հյութով հարել հարիչով այնքան, որ դառնա խյուս,  լցնել կաթսայի մեջ, ավելացնել ռեհանն ու ուրցը և եռացնել: Ապա հարել ամբողջը, ավելացնել սերուցքը կամ թթվասերը, համեմել աղով ու դնել կրակին` մինչև եռ գա:

Պատրաստի ապուրը լցնել համապատասխան խոր ափսեների մեջ, զարդարել կանաչ ռեհանի տերևներով ու կտրատած ձիթապտղով:

Բարի ախորժակ:

Դիտվել է 4053 անգամ:
Print Friendly

Leave a Reply