Հայրիկյանի երազանքն առաջադրվելը չէ, այլ` հայրենիքին ծառայելը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2013 14:44

ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախընտրական քարոզարշավի կարգախոսը Հակոբ առաքյալի ավետարանական իմաստնության հակիրճ տարբերակն է`”Հավատը` գործերով”, ասել է , թե հավատն առանց գործերի դատարկ բան է: Հայրիկյանի համոզմամբ գործն արժևորվում է միայն հստակ ծրագրերով, ինչպիսին իր առաջարկած ծրագիրն է, որի շուրջ համաձայնության կայացման դեպքում նույնիսկ իրարամերժ քաղաքական ուժերը միասնական ճակատ և թիմ կկազմեն: Ինչ վերաբերում է քաղաքական դաշտի ընդդիմադիր ուժերի միավորմանն ու միասնական ճակատով հանդես գալու գաղափարին, ապա ԱԻՄ առաջնորդը թեկնածուներին միավորվելու կոչ անելու մտադրություն չունի, հատկապես, որ ժամանակին հիմնական թեկնածուները միասնական թիմով գործել են իր դեմ, պարզապես պատրաստ է համագործակցել` իր ծրագրի շուրջ համախմբման պայմանով:
-Ես պատրաստ եմ իմ փորձառությունը ծառայացնել նոր միավորման ստեղծմանը, սակայն մի պայմանով`միավորվելու տրամադրված բոլոր թեկնածուները պետք է իսկապես պատրաստ լինեն հանուն բարեփոխիչ ազդեցիկ ուժի ստեղծման զսպել իրենց հավակնությունները: Հավատացնում եմ.այդ դեպքում մի քանի օրում Հայաստանում մթնոլորտը կտրուկ կփոխվի,-հայտարարում է ԱԻՄ առաջնորդը, մոռանալով , որ մշտապես եղել է սեփական “ամբիցիաների զոհը” և այսօր էլ ցանկանում է “բոլորին բերել իր արժեքային համակարգի դաշտը` ինքնորոշում, ազատ Հայաստան, կատարյալ ժողովրդավարություն, անկախ Հայաստան բարի դրացիական հարաբերություններ հարևաննների հետ, հարգանք մարդու նկատմամբ” :
Պարույր Հայրիկյանն իր հաղթանակի հանդեպ թերահավատ չէ, քանի որ անգամ իր ոխերիմ բարեկամների կողմից ընկալվում է որպես որոշակի տոկոսներ ունեցող թեկնածու, այսինքն շեշտակի աճ է նկատվել, “հանրությանը պետք է պարզապես հիշեցնել իմ կատարած գործերը”-, ասում է Հայրիկյանը:
“Անկախ”-ի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում միջպետական հարաբերություններ “պղտորող” այս կամ այն թեկնածուի ելույթին, ինչպիսին թույլ տրվեց էպոսագետ Վարդան Սեդրակյանի կողմից, և արդյոք իր պրակտիկայում եղել են անպատասխանատու հայտարարություններ, որոնց համար զղջացել է, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց.
-Նախագահի թեկնածուները դեռևս նախագահ չեն, այնպես որ կարող են որոշակի ուշադրություն առաջացնել իրենց այս կամ այն արտահայտության նկատմամբ, բայց դա դիվանագիտական ճգնաժամ Հայաստանին չի սպառնում: Ինձ համար էլ շատ ելույթներ անհասկանալի են, սակայն չեմ շտապում դրանք սպանիչ համարել:Իհարկե, ինձ համար անհասկանալի է, ոչ թե էպոսագետի, այլ որևէ մեկի ցանկությունը այլ պետությունների վերաբերող քաղաքականություն մշակելու ցանկությունը: Ինչ վերաբերում է իմ սխալներին, իհարկե, ես անբասիր չեմ, բայց լավ է որ ժամանակին հասկանում ես, որ չափն անցար և որ ժամանակն է դա ուղղելու:
Անուշ Ներսիսյան

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply