ԱՄՆ-ում տասը տարեկան տղան սպանել է հորը նեոֆաշիզմ քարոզելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 11:24

ԱՄՆ-ում  12-ամյա տղան  մեղավոր է ճանաչվել երկրորդ աստիճանի սպանության համար: Ջոզեֆ Հոլը դեռ  տասը  տարեկանում կրակել էր քնած  32-ամյա հոր վրա: Դատավորի կարծիքով, տղան հրաշալի գիտեր, որ ” վատ բան է կատարում”: Դատարանը նաև հաշվի է առել, որ տղան նախօրոք էր պլանավորել սպանությունը:

Ջոզեֆն  իր հորը վատ էր վերաբերում երկու պատճառով`նախ հայրը դաժան  պատժում էր իրեն,  քանի որ տղան հրաժարվում էր ընդունել հոր ծայրահեղ քարոզչությունը. հայրը նեոֆաշիստական կազմակերպության անդամ էր: Եվ  երկրորդ` հայրը պատրաստվում էր բաժանվել տղայի մորից և հեռանալ ընտանիքից:

Նկատի են ունեցել նաև տղայի վատ պահվածքը.  նա հեռացվել էր ութ դպրոցական հաստատություններից: Տղայի  դատավճիռը կհրապարակվի ավելի ուշ, գրում է “Интерфакс“-ը:

 

Դիտվել է 2011 անգամ:
Print Friendly

Leave a Reply