Ամուսնացած մարդիկ երեք անգամ ավելի մեծ շանսեր ունեն ապրելու մինչև խոր ծերություն

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | January 11, 2013 23:21

Գիտնականները պնդում են, որ ամուսնացած լինելը երկարացնում է մարդու կյանքը:
Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ կանոնավոր ամուսնական կյանք ունեցողները երեք անգամ ավելի երկար են ապրում, քան չամուսնացած մարդիկ:
Ըստ հետազոտությունների՝ միջին տարիքում կողակից չունեցող մարդկանց մոտ վաղաժամ մահանալու ռիսկը ավելի մեծ է:
40 տարեկանից հետո միայնակ լինելը կամ կողակցին կորցնելը և կրկին չամուսնանալը կրճատում է մարդկանց 60 տարեկանին հասնելու շանսերը:
Ծխելու և խմելու ռիսկային գործոնները հաշվի առնելու դեպքում ևս ամուսնացածների երկար ապրելու հավանականությունը 2.3 անգամ ավելի մեծ է:
Այս հետազոտությունը իրականացվել է հյուսիսային Կարոլինայի համալսարանում, որին մասնակցել են 1940 –ականներին ծնված 4,802 մարդ:
Այն մասնակիցները, ովքեր 40 տարեկան էին հետազոտության սկսվելու ժամանակ, դրա ավարտին արդեն 50 անց էին:
Ավելացնենք, որ ամուսնացած լինելու հետ կապված այլ հետազոտություններ ևս իրականացվել են: Օրինակ՝ եվրոպական երկրներում իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ամուսնացած մարդիկ հոգեպես և ֆիզիկապես ավելի առողջ են լինում, իսկ նրանց վաղաժամ մահացության ռիսկը 15 տոկոսով քիչ է: Մեկ այլ հետազոտության համաձայն ամուսնացածների քաղցկեղով հիվանդանալու ռիսկը ավելի քիչ է, քան չամուսնացածներինը:

Դիտվել է 1940 անգամ:
Print Friendly

Leave a Reply