Սպանված քուրդ կանանցից մեկի քեռին այնուհանդերձ հավատում է խաղաղությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 11, 2013 18:33

Վերջին օրերի ամենաաղմկահարույց դեպքի`Փարիզում սպանված PKK–ի անդամ հանդիսացող երեք կանանց սպանության մասին խոսել է նաև զոհերից մեկի`PKK-ի հիմնադիրներից Սաքինե Ջանսըզի քեռին`Հուսեյն Յըլդըրըմը, որը ապրում է Գերմանիայում, սակայն ձմռան ամիսներին գալիս է հայրենի Թունջելի (Դերսիմ):
«Բավական է, ինչքան արցունք թափեցինք, վերջացավ արդեն: 30 տարի է, ինչ մարդիկ տառապում են, մայրերը լաց են լինում: Ես կորցրեցի իմ քրոջ աղջկան, մեծ վշտի մեջ եմ, սակայն չնայած ամեն ինչին`կրկին խաղաղություն եմ ասում: Մեր վիշտը անընդհատ լաց լինելով և տառապելով չպետք է լինի»,-Յըլդըրըմի խոսքերն է վկայակոչում «Doğan» լրատվական գործակալությունը:
Ջանսըզի քեռին պատմել է, որ նրա ընտանիքի մեծ մասը Եվրոպայում է բնակվում`մասնավորապես Գերմանիայում, և նա երբեմն հնարավորություն էր ունենում հանդիպելու քրոջ դստեր հետ: Նա նշել է, թե չի հավատում այն վարկածին, որ Ջանսըզը PKK –ի համար իրեն զոհել է: «Ես դրան երբեք չեմ հավատա: Դրանք միտումնավոր խոսակցություններ են, այդպիսի բան չի կարող լինել»,-ասել է Հուսեյն Յըլդըրըմը:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply