Հրդեհ տանիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2013 18:05

Հունվարի 11-ին ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղում այրվում է փոստի շենքի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.15-ին, մարվել` 06.25-ին:
Այրվել է տանիքի փայտյա կառուցատարրերը և առաստաղը (130 քմ):

***
Հունվարի 11-ին ժամը 05.39-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի 15-րդ փողոցի թիվ 15 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.15-ին, մարվել՝ 06.26-ին:
Այրվել է Ա. Հովհաննիսյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը 40 քմ և հյուրասենյակի կախովի առաստաղը 40 քմ մակերեսով:

Դիտվել է 1411 անգամ:
Print Friendly

Leave a Reply