Ֆոտոմրցույթ բանակային թեմայով

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 11, 2013 16:46

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին ընդառաջ` «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը (հիմնադիրներն են Facebook.com/MerBanaky հասեցով գրանցված «Մեր բանակը» էջի ադմինիստրատորները) կազմակերպում է լուսանկարների մրցույթ, որն անցկացվելու է «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» զենքի և զինամթերքի խանութի հետ համատեղ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես լրատվական դաշտում գործող ֆոտոլրագրողները, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները: Մրցույթին սահմանվել է մրցանակաբաշխության 2 անվանակարգ` «Խաղաղության զինվորը» և «Ես եմ իմ երկրի զինվորը»: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողները կստանան մրցանակներ և համապատասխան գումար.
1-ին տեղի համար` 50 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,
2-րդ տեղի համար` 30 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,
3-րդ տեղի համար` 20 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից:

Կանոնները
Ամեն անձի կողմից ընդունվում է մեկական լուսանկար յուրաքանչյուր անվանակարգում: Լուսանկարները պետք է լինեն անվանակարգերի թեմատիկ շրջանակներում:

Ժամկետները
Մրցույթի հայտերը (լուսանկարները) ընդունվում են մինչև 2013թ. հունվարի 20-ը, որից հետո դրանք կզետեղվեն Facebook.com/MerBanaky հասեցով գրանցված «Մեր բանակը» էջում, և հաղթողները կորոշվեն օգտատերերի հավանությամբ` նրանց «Like»-երի և մեկնաբանությունների արդյունքում: Քվեարկությունը կանցկացվի մինչև հունվարի 26-ը, արդյունքները կամփոմփվեն հաջորդ օրը` «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» զենքի և զինամթերքի խանութում:

Լուսանկարները պետք է ուղարկել mer.banaky@gmail.com էլեկտրոնային փոստին կամ «Մեր բանակը» ֆեյսբուքյան էջին` անձնական նամակով` նշելով հեղինակի անունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply