Բանջարեղենային թանձր ապուր

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 10, 2013 10:26

Տոնական առատ սեղաններից հետո ասես տաք ու «տնական» ապուր վայելելու ցանկություն կա: Անշուշտ, սառնարանում մնացել են մթերքներ, որոնք կարելի է օգտագործել այս ապուրը պատրաստելու համար: Դրա համար հարկավոր է`

500 գ տավարի միս

1 գլուխ սոխ

2 հատ տաքդեղ

նեխուր, կանաչ սոխ

1 լոլիկ

պահածոյացված ոլոռի ու եգիպտացորենի խառնուրդ` 1  բաժակի չափ

400 մլ ջուր

աղ ու պղպեղ:

Պատրաստման եղանակը

Սոխն ու տաքդեղը մաքրել ու մանրացնել շերտերով: Կանաչ սոխն ու մաղադանոսը  մանրացնել, լոլիկը կտրատել խորանարդներով: Տավարի միսը լվանալ ու խորանարդներով կտրատել, ապա տապակել ձեթով 10-15 րոպե, ավելացնել սոխն ու շոգեխաշել մինչև միսը եփի: Ստացվածը լցնել կաթսայով եռման ջրի մեջ, ավելացնել տաքդեղն ու լոլիկը, համեմել աղով ու պղպեղով, ապա եփել 10 րոպե: Պատրաստի ապուրի մեջ լցնել ոլոռաեգիպտացորենային խառնուրդը, եռացնել ու գազն անջատել: Մատուցելուց առաջ վրան ցանել կտրատած կանաչին:

Դիտվել է 2383 անգամ:
Print Friendly

Leave a Reply