Ինչի՞ մասին կարող է հուշել մեզը

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 12, 2013 7:06

Մեզը մարդու կենսագործունեության արգասիք է: Հաճախակի միզարտադրությունը, դրա գույնի փոփոխությունը, հոտը շատ բան կարող են պատմել օրգանիզմի վիճակի մասին:

Իրականում մեզն այն չէ, ինչի վրա  սովոր ենք ուշադրություն  դարձնել: Սակայն երբ այն փոխում է գույնը կամ հոտը,  պետք է ուշադիր լինել, քանի որ դա օրգանիզմի վիճակի մասին   տեղեկություններ է տալիս:

Մեզի գույնի ու հոտի փոփոխությունը կարող է կապված լինել օգտագործած մթերքների  հետ: Սակայն  կարող է նաև լուրջ հիվանդության, ասենք`  օրգանիզմում առկա վարակի մասին վկայել: Այնպես որ պետք է հետևել մեզի գույնի փոփոխությանը:

Սովորաբար մեզի  դեղնությունը կապված է  դրա խտության հետ: Օրինակ` մեզի մուգ գույնը վկայում է  անբավարար քանակով հեղուկի մասին: Հայտնի բան է, որ օրգանիզմը կենսագործունեության համար  որոշակի քանակով հեղուկի պահանջ ունի:  Ու եթե այդ պահանջը չի բավարարվում, ապա օրգանիզմն օգտագործում է իր պաշարները: Նման տնտեսման արդյունքում էլ մեզը   խտանում է ու մուգ գույն ստանում: Եվ հակառակը, եթե շատ բաց գույնի է, ուրեմն շատ հեղուկ  կամ էլ միզամուղ եք ընդունում, որը ստիպում է, որ օրգանիզմն ազատվի ավելորդ հեղուկից:

Որոշ դեղամիջոցներից մեզը կարող է գունավորվել, ասենք` ֆլյուորեսցենտային կանաչից մինչև կապույտ:

Իսկ կարմիր գույնի մեզը խոսում է դրանում առկա արյան մասին: Նույնիսկ արյան չնչին քանակը  ահազանգ է  ցիստիտի, ուրեթրիտի կամ էլ ուռուցքային հիվանդությունների մասին: Ուրեմն, եթե մեզի մեջ արյան հետք կա,  մի հապաղեք, դիմեք մասնագետին:

Հոտի փոփոխությունը. սովորաբար մեզն ընդգծված հոտ չունի: Եթե զգում եք սուր միզաթթվի հոտ, ապա դա խոսում է վարակի (անգինա, քութեշ) կամ էլ միզաքարային հիվանդությունների մասին: Շաքարախտով հիվանդները կարող են նկատել, որ իրենց մեզը քաղցրավուն հոտ ունի, դա էլ արյան մեջ շաքարի քանակությամբ է պայմանավորված: Ի դեպ, հնում բժիշկները շաքարախտը վերջնականապես ախտորոշելու համար համտեսում էին հիվանդի մեզը:

Որոշակի սնունդը ևս կարող է փոխել մեզի հոտը, ասենք` ծնեբեկն ու սխտորը:

Միզարտադրության հաճախականությունը.  մարդկանց մեծ մասն օրական 6-8 անգամ է միզում, սակայն հաճախությունը կապված է օգտագործված հեղուկի քանակի հետ: Եթե կարծում եք, որ ավելի հաճախ եք զուգարան գնում, քան սովորաբար, ապա դա նշանակում է, որ օրգանիզմում հեղուկի ավելցուկ կա:

Անմիզապահություն

Անմիզապահությունը բազում հիվանդությունների ախտանշան է, որոնց  պատճառով կատարվում է ակամա միզարձակում:

Տղամարդկանց մոտ անմիզապահության պատճառը միշտ չէ, որ պայմանավորված է տարիքի հետ, երբեմն այն շագանակագեղձի  վիրահատության կամ որևիցե միզասեռական տրակտի հիվանդության հետևանք է: Մասնագետները տարբերում են այս երևույթի երկու տեսակ.

-սթրեսային (առաջանում է ծիծաղի, հազի, ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևանքով),

-ուրգենտային ( բնութագրվում է նրանով, որ տղամարդը զգում է միզելու պահանջ, սակայն չի կարողանում վերահսկել այն: Նման տեսակը հիմնականում հանդիպում է շաքարային դիաբետի ժամանակ, կաթվածից հետո, Պարկինսոնի  հիվանդության պարագայում):

Անմիզապահության հիմնական պատճառները կարող են լինել`

  • վիրահատության հետևանքները (հաճախ` շագանակագեղձի քաղցկեղի առիթով կատարված),
  • միզապարկի ու ներքին միզուղիների վարակը,
  • նյարդաբանական հիվանդությունները ( ցրված սկլերոզի դեպքում),
  • գլխուղեղի կամ ոսկրուղեղի վնասվածքը,
  • օրգանիզմի թունավորումը (ալկոհոլային),
  • հոգեկան հիվանդություններն ու սթրեսը:

Անմիզապահությունը կանանց մոտ

Շատ տարածված երևույթ է, որն ուղեկցվում է բազում տհաճություններով. միջադիրների մշտական կրման, տհաճ հոտի պատճառով  խախտվում է  հիվանդի սոցիալական հարմարվողականությունը, բնականաբար` վատանում կյանքի  որակը: Երբեմն դա  խանգարում է տնից երկար  հեռու գտնվելուն: Աշխարհում ավելի քան 200 մլն կին տառապում է անմիզապահությունից:

Պատճառները տարբեր են

Դաշտանադադար, որի դեպքում օրգանիզմում հորմոնալ վերակառուցում է կատարվում, ինչը հանգեցնում է հյուսվածքների ծերացման ձևախախտման ու միզասեռական օրգանների պատերի, հյուսվածքների բարակացման: Մեզը կուտակվում է միզապարկում ու ձգում է դրա պատերը: Միզապարկում գտնվող ռեցեպտորները գրգռվում են ու միզարձակում առաջացնում:

Հոգ տարեք ձեր օրգանիզմին, ձեր միզապարկին: Փորձեք բավարար քանակով հեղուկ խմել, սակայն մի չարաշահեք: Հեղուկ օգատործեք այն ժամանակ, երբ ծարավի զգացում ունեք:

Եթե գիշերը ձեր քունը խանգարվում է զուգարանի պահանջից, ապա փորձեք սահմանափակել  ոչ միայն հեղուկի, այլև սուրճի ու ալկոհոլի քանակը, դրանք  գրգռում են միզապարկի պատերը: Մի բան էլ. երբեք մի ձգձգեք զուգարան գնալը, դա շատ վտանգավոր է:

Հետաքրքիր փաստեր

Չինաստանի Դունյան քաղաքում մի ավանդույթ կա. յուրաքանչյուր գարուն փոքրիկ տղաների մեզի մեջ ձու են եփում: Մեզը հավաքում են տարրական դասարաններում, ապա սկսում են դրա  պատրաստությունը, որը կարող է օրեր տևել: Տեղաբնակները հավատացնում են, որ այդ «կուսական ձվերը» գարնան պես են բուրում:

Ինչո՞ւ են անգլիացիները հղիության թեստի դրական պատասխանի դեպքում ասում` ճագարը սատկեց:

Հղիության թեստը հայտնաբերվել է 1927-ին: Սակայն  մինչ մեզի հետազոտության մեթոդը կկիրառվերհղի կնոջ  մեզը ներարկում էին էգ  կենդանիներին` մկներին, գորտերին և հաճախ ճագարներին: Այդ իսկ պատճառով այն անգլերեն «ճագարի թեստ» է կոչվում: Որոշ ժամանակ անց էգին սպանում էին ու հետազոտում նրա ձվարանները ու որոշում` հղի է կինը, թե ոչ: Երկար ժամանակ մի թյուր մտայնություն կար, որ ճագարը սատկում է այն դեպքում, եթե հղիություն կաՍրանից էլ համապատասխան արտահայտությունը` «Ճագարը սատկեց»( the rabbit died ):

Շատ ժողովուրդներ էլ մեզը տարբեր կերպ են կիրառել, ահա մի քանի փաստ.

1.Փուշթունները (իրանական ժողովուրդ) մեզն օգտագործել են կտտանքների համար: Մարդուն կապել են սյունին, բերանը բաց պահել ու կանայք հերթով միզել են մեղավորի բերանում այնքան, մինչև նա խեղդվել է: Կտտանքի այդ ձևը փուշթունները կիրառել են հիմնականում զերիների, օրինակ` բրիտանացի զավթիչների նկատմամբ:

2.Կորյակները (Սիբիրում բնակվող ազգություն) կարմիր ճանճասպանները կիրառում են որպես հոգեխթանիչ նյութ, ընդ որում, սնկի ալկալոիդներն ակտիվությունը պահպանում են սունկն օգտագործած մարդու մեզում: Այնպես որ մեզը հաճախ երկրորդային  մշակման է ենթարկվում, քանի որ այն ավելի հեշտ է ճարելը, քան սունկը:

3. Ֆրանսիայում մեզի մեջ թրջված գուլպաներով փաթաթում էին կոկորդը ստրեպտոկոկային վարակը բուժելու նպատակով:

4. XVII դարում ֆրանսիացիները մեզով լոգանք էին ընդունում, քանի որ  կարծիք կար, որ այն երիտասարդացնում է մաշկը:

5. Հին պրակտիկ յոգերը կարծում էին, որ առավոտյան մեզն օգտակար է մեդիտատիվ վիճակի զարգացման համար: Գուցե դա գիտական ենթատեքստ ունի, քանի որ մեզը մելատոնին է պարունակում, ինչը կարող է բարերար ազդեցություն ունենալ այդ վիճակի վրա:

6.Մի տեսություն կա, որն առաջարկվել է 1996-ին տեսական բժշկության ինստիտուտի կողմիցսեփական մեզը պարբերաբար կիրառելու դեպքում նվազում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, քանի որ մեզի մեջ առկա հակագեներն օգնում են իմունային համակարգին: Սակայն այդ տեսությունն այդպես էլ համոզիչ ապացույց չունեցավ:

7. Մադոննան մի առիթով ասել է, որ ոտքերի սնկային հիվանդությունը (միկոզ) բուժել է մեզով շփելով: Իսկ  բրիտանացի դերասանուհի Սառա Մայլզը հայտարարել է, որ իր մեզը խմել է 30 տարի շարունակ, քանի որ զգացել է դրա բարերար ազդեցությունը:

8, Հին հռոմեական քննական բանաստեղծության մեջ  հիշատակվում է ատամների մաքրումը մեզով «Էգնատոսը դրա համար էլ միշտ ծիծաղում է, ցուցադրում ատամները,  քանի որ հավանական է` դրանում չափազանց շատ մեզ կա»:

Դիտվել է 17778 անգամ:
Print Friendly

Leave a Reply