Արմեն Աշոտյանը դիմել է ռեկտորներինթույլատրել բուհերի մարզաբնակ ուսանողներին ս/թ հունվարի 8-11-ը չհանձնած քննությունները հանձնել մինչև քննաշրջանի ավարտը

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 9, 2013 22:49

Հարգելի ուսանողներ:

Սա էլ ձյան հետ կապված խոստացված գրությունը բուհերի ռեկտորներին, որն այսօր ստորագրվել և ուղարկվել է:

Ուշադրություն դարձրեք, որ այս միջնորդությունը վերաբերում է բացառապես մարզաբնակ, քննություններից ամսի 8-11 բացակայած ուսանողներին:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն
ուսումնական հաստատությունների ռեկտորներին

Հարգելի ռեկտոր

Հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարություն հղված բազմաթիվ դիմումները, հեռախոսազանգերը և ուսանողների անհանգստությունը, պայմանավորված վերջին օրերին տեղացած առատ ձյան հանգամանքով, ինչի պատճառով անանցանելի են դարձել հանրապետության բազմաթիվ ճանապարհներ և շատ ուսանողներ չեն կարողացել մասնակցել սահմանված օրը նշանակված քննություններին, թույլատրել բուհերի մարզաբնակ ուսանողներին ս/թ հունվարի 8-11-ը չհանձնած քննությունները հանձնել մինչև քննաշրջանի ավարտը (մինչև պարտքերի մարման առաջին փուլը):

Հարգանքով՝
Արմեն Աշոտյան

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply