Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` մերկասառույց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 9, 2013 8:15

Հանրապետության տարածքում`

Հունվարի 9-10-ին, ամենուրեք, 11-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի: Հունվարի 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 4-9մ/վրկ, 9-10-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 08-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-18 աստիճանով:

Երևանում`

Հունվարի 9-10-ին սպասվում է ձյուն, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի, հունվարի 8-ի համեմատ ընդհանուր առմամբ 13-15 աստիճանով:

Երևան քաղաքի հունվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 11.9 0C (1902թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -25.0 0C (1886թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.1 0C

Դիտվել է 1016 անգամ:
Print Friendly

Leave a Reply