Աղցան “Սեղանի զարդ”

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 28, 2012 22:58

Բաղադրությունը`

Լոլիկ 2-3 հատ

Մոցարելա պանիր`150 գ

Ռեհանի տերևներ

Զիթապտուղ

Թանձրահյութի համար հարկավոր է

Ձիթապտղի ձեթ

Բալզամ-քացախ

Աղացած պղպեղ

 

Պատրաստման եղանակը` ափսեի վրա հերթականությամբ դասավորել մոցարելա պանիրը և լոլիկը` շերտերով:

Ափսեի եզրին շարել չերի լոլիկն ու մոցարելայի գնդիկները: Վրայից ցողել  ձեթ ու քացախի 3:1 հարաբերությամբ խառնուրդը: Պղպեղ ցանել , ապա ռեհանի տերևներով զարդարել: Կենտրոնում լոլիկից ձևավորած ծաղիկ տեղադրել ու չերի լոլիկով միջուկ պատրաստել:

Այս աղցանն իսկապես շատ շուք կհաղորդի ձեր սեղանին: Բարի ախորժակ:

 

 

Դիտվել է 5235 անգամ:
Print Friendly

Leave a Reply