Ամանորյա նվերներ՝ հատուկ դպրոցների սաներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2012 22:11

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորի առթիվ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և երեխաների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն այցելել են քաղաքապետարանի ենթակայության Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N2 ու N6 հատուկ օժանդակ դպրոցներ և Խոսքի ծանր խանգարում ունեցող N8 հատուկ կրթահամալիր և քաղաքապետի անունից երեխաներին են հանձնել նվերներ, ինչպես նաև ամանորյա ներկայացման տոմսեր։ Սաները հյուրերին դիմավորել են տոնական ներկայացումներով ու համերգներով։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցները, որտեղ կրթություն է ստանում հատուկ ուսուցման կարիք ունեցող 300 երեխա, երեքն են ։
Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետի անունից նվերներ ու ներկայացման տոմսեր է հանձնել նաև “Փրկություն” հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնի շահառուներին։ Ի դեպ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ և Երևանի ավագանու որոշմամբ  “Փրկություն” ՀԿ-ի զբաղեցրած տարածքը սույն թվականի օգոստոսից 5 տարի ժամկետով անհատույց տրամադրվել է “Փրկություն” ուսումնական կենտրոնին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության

Դիտվել է 809 անգամ:
Print Friendly

Leave a Reply