16 անձ արդեն դիմել է 10 տարվա տեղեկանք ստանալու համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 27, 2012 22:06

Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունն արդեն 11 անձի տեղեկանք է տրվել վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու եւ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Ինչպես հայտնի է, նշված տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար:

Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը «Փաստինֆո»-ին հայտնել է վերոնշյալ տեղեկանքը ստանալու համար դիմել են նաեւ Գարեգին Վլադիմիրի Ղազարյանը, Հովիկ Հովսեփի Աղազարյանը, Մարտիկ Ժորայի Սարգսյանը, Պավլիկ Վասպուրի Սարգսյանը եւ Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը, որոնց նախագահի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ տեղեկանքը դեռ չի տրվել:

Ավելի վաղ տեղեկանք էին ստացել էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը (վերջինս հայտարարել է, որ չի առաջադրվելու), ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, «Ռադիո Հայ»-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ֆիզիկոս Մհեր Հայրապետյանը, բժշկուհի Զարուհի Հարությունյանը, Հայաստանի նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը եւ «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

NEWS.am

Դիտվել է 1038 անգամ:
Print Friendly

Leave a Reply