Լեռնային Ղարաբաղում հրազենի կրակոցից զինվոր է մահացել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 24, 2012 22:56

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու ընթացքում, ս.թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 15:30-ի սահմաններում N զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Սարգսի Սարգսյանի (ծնված 1992թ.) դին՝ մահացու հրազենային վնասվածքով:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

NEWS.am

Դիտվել է 938 անգամ:
Print Friendly

Leave a Reply