Իրանը ողջունում է Եգիպտոսի նոր Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2012 15:59

Իրանը ողջունում է Եգիպտոսի նոր Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամինա Մեհմանպարաստան` փոխանցում է ISNA-ն: Հիշեցնենք՝ ավելի վաղ «Մուսուլման եղբայրները» հայտնել է, որ Եգիպտոսի նոր Հիմնական օրենքը ստացել է քաղաքացիների 64%-ի աջակցությունը:
Մեհմանպարաստանի խոսքով՝ սահմանադրական հանրաքվեն «որոշիչ քայլ է դեպի ժողովրդավարություն: Հանրաքվեին ժողովրդի մասնակցությունը հետագայում մեծապես կօգնի կառավարությանը բոլոր եգիպտացիների համար մեծ իսլամական և հեղափոխական նպատակների հասնելու գործում»:
Եգիպտոսի և Ւրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 1979-ին: Սակայն 2011-ին նախագահ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո փորձագետները նշում են, որ այդ երկրների միջև հարաբերությունները ջերմացել են:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply