ՀՀ-ի եւ ՉԺՀ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված միջոցառում Չինաստանում ՀՀ դեսպանությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | December 24, 2012 13:15

Դեկտեմբերի 21-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված հոբելյանական ծրարների եւ դրանց վրա փակցված` երկու երկրների նամականիշերի մարման հանդիսավոր արարողություն, որի համար օգտագործվեցին հատուկ այդ առիթով պատրաստված դրոշմակնիքներ:
Մարումն իրականացրեցին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը եւ ՉԺՀ ԱԳՆ-ին առընթեր ֆիլատելիստների ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Մա Սյաոլինը: Արարողությանը ներկա էին նաեւ մի շարք չինական լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անմիջական մասնակցությամբ մշակված ծրարների վրա Արարատ լեռան ներքո պատկերված են ՀՀ եւ ՉԺՀ պետական դրոշները, Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին եւ Պեկինի ՙԵրկնքի Տաճարը՚: Հայկական կողմի դրոշմակնիքի վրա պատկերված է Հայաստանի Ազգային Օպերայի եւ Բալետի թատրոնի շենքը:

Դիտվել է 727 անգամ:
Print Friendly

Leave a Reply