Տարոն Մարգարյանը ծանոթացել է գյուղատնտեսական մթերքների շուկայի աշխատանքին

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 22, 2012 13:58

Ամանորին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ կազմակերպել է գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը՝ Գլխավոր պողոտայի Սարյան փողոց-Մաշտոցի պողոտա միջանկյալ հատվածում: Շուկան գործելու է ամեն օր մինչև դեկտեմբերի 31-ը:

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին շրջել և ծանոթացել է շուկայի պայմաններին, զրուցել գյուղմթերք արտադրողների, ինչպես նաև գնորդների հետ:

Ինչպես կազմակերպվող համանման մյուս շուկաների դեպքում, այս անգամ ևս Երևանի քաղաքապետարանի կողմից տարածքը տրամադրվել է անվճար, իսկ տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումն ապահովել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընգծել է, որ գյուղմթերքի տոնավաճառը կազմակերպվել է հաշվի առնելով քաղաքացիների առաջարկներն ու նոր շուկա ունենալու պահանջարկը:

<<Գյուղմթերքը անմիջապես արտադրողից ձեռք բերելու պահանջարկն այսօր իսկապես կա և որ շատ կարևոր է, այն շահավետ է թե երևանցիների և թե գյուղացիների համար: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ մենք գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մայրաքաղաքում արդեն կազմակերպել ենք երեք նմանատիպ տոնավաճառ: Այս շաբաթ նաև, մասնավորի հետ համագործակցության շրջանակում, ևս մեկ գյուղմթեքի շուկա բացվել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում>>,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նաև ընդգծել է, որ շուկաների բացումն իրականում նպաստում է քաղաքակիրթ առևտրի կազմակերպմանը:

Գյուղմթերք վաճառողներն ու գնորդներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել տոնավաճառի կազմակերպման և ստեղծված հարամարվետ պայմանների համար:

Դիտվել է 914 անգամ:
Print Friendly

Leave a Reply