Շեֆլերա (ծառ հովանոց)

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 21, 2012 13:00

Շեֆլերան ամենատարածված դեկորատիվ բույսերից է , և դա հասկանալի է, քանի որ նա շատ առավելություններ ունի: Առաջին հերթին շատ գեղեցիկ է իր յուրօինակ ձևավոր տերևներով, որոնք բացված հովանոցի նման են և ընդգծում են նրա բարեմասնությունը:
Երկրորդը նրա չափերն են : Բնության մեջ նա բավականին բարձրահասակ , մշտականաչ տերևներով ծառ կամ թուփ է, ինչի շնորհիվ տնային պայմաններում նա պատկառելի չափերի է հասնում:
Այս նրբագեղ բույսը կարող է հարմարվել նաև քիչ լուսավոր և ցուրտ սենյակներում, բայց հարմարավետ պայմաններում նրա պոտենցիալը բացվում է : Նրան խնամելը դժվար չէ, կարևորը ճիշտ տեղն ընտրելն  և նրա փոքրիկ պահանջները բավարարելն է:

Շեֆլերան (Schefflera) Արալիևների ընտանիքի ներկայացուցիչ է և աճում է Ասիայի արևելյան ու հարավ արևելյան երկրներում, Ավստրալիայում, Նոր Գվինեայում և Խաղաղ օվկիանոսի կղզիներում: Շեֆլերան ունի 250-300 տարատեսակ: Ճառագայթատերև և աստղատերև շեֆլերան (Schefflera actinophylla) ամենահայտնին է և լայն տարածվածը:

Ծաղկող շեֆլերաներ
Իր հայրենիքում շեֆլերան բազմացողուն ծառ է կամ ավելի շուտ հսկայական թուփ, որը հասնում է 12 մետր բարձրության: Ամռան վերջում կամ աշնանը կարելի հիանալ նրա ծաղկման գեղեցկությամբ: Իր անսովոր ծաղկումով պայմանավորված`  շեֆլերային անվանում են “ութոտնուկ ծառ”:
Իր երկրորդ անունը ` ”ծառ-հովանոց” շեֆլերան ստացել է իր ձևի շնորհիվ:

Այն ծառ է լայնացված հովանոցաձև ,բարակ ու մերկ ցողունների վրա, պսակով: Իսկ ամեն մի տերև արդարացնում է իր մականունը `շեֆլերայի մեծ, կաշվենման , մի փոքր կախված տերևները հիշեցնում են հովանոց:

Խնամքի գաղտնիքը.
Լուսավորությունը. Կանաչ տերևներով բույսի համար հարկավոր է ավելի ստվերոտ տեղ, քան երփներանգ տեսակի, որը ոչ բավարար լուսավորության դեպքում կարող է կորցնել իր էկզոտիկ գույները: Կարելի է թաղարը դնել արևի ճառագայթների ներքո, ինչը կարագացնի շեֆլերայի աճը: Չնայած բույսը հրաշալի է զգում նաև վատ լուսավորության ժամանակ, բայց այրող արևը վնասակար է բույսի համար:
Տան պայմաններում շեֆլերան կարող է հասնել 2 մետր բարձրության:

Ջրելը. Բույսը չի սիրում չորություն, այդ պատճառով այն հարկավոր է ջրել առատ և անընդհատ:

Խոնավությունը. Ինչպես բոլոր արևադարձային բույսերը, շեֆլերան սիրում է օդի բարձր խոնավություն: Խոնավություն հատկապես  անհրաժեշտ է, երբ բույսերը ձմեռում են տաք բնակարաններում:

Ջերմաստիճանը. Շեֆլերան ջերմասեր բույս է, բայց կարող է դիմանալ ցածր ջերմաստիճանին, ձմռանը նրան անհրաժեշտ է առնվազն 10– 15°C: Ամռանը ամենաբարենպաստը մոտ 20°C, բույսը իրեն լավ է զգում, երբ գիշերը ջերմաստիճանը նվազում է:

Հողը. Այն պետք է ջրաթափանց լինի, թեթև և բերքատու: Լավագույն կազմությունը` 3 մաս ջերմոցային, մեկ մաս տորֆային և 1,5 մաս գետի խոշոր ավազ:

Բազմացումը. Շեֆլերան բազմացվում է մինչև 10սմ -անոց կտրոններով, ավելի լավ է այն բազմացնել գարնանը, երբ օդի ջերմաստիճանը հասնում է 24 °C:

Աճը. Այն բավականին արագ է աճում, ամռան ընթացքում հեշտությամբ 30 սմ  և ավելի բարձանում է :
Ծաղկելը. Առավելապես ծաղկում է բնության մեջ , ծաղիկները նման են ութոտնուկի շոշափուկներին: Պտուղները, ծաղիկները և կոկոնները բույսի տարբեր տեսակների մոտ տարբեր գույների են` կարմիր, դեղնավուն, նարնջագույն, սպիտակ կամ  մորու գույնի:
Հնարավոր դժվարությունները.
Ամռանը շատ շոգի պայմաններում կամ ձմռան շատ ցածր ջերմաստիճանի և շատ ջրելու դեպքում կարող են թափվել տերևները:
Ոչ բավարար լուսավորության ժամանակ տերևները խունանում են, իսկ շատ լուսավորության ժամանակ նրանց վրա հայտնվում են բաց բծեր:

Բույսը համարվում Աղեղնավորի բույս:

Դիտվել է 2394 անգամ:
Print Friendly

Leave a Reply