Խնդրահարույց օրինագիծն ընդունվեց. մեծամասնությունն ապահովեց անհրաժեշտ պատգամավորների քանակը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 19, 2012 16:45

70 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Աժ կանոնակարգ օրենքի մասին վիճահարույց օրինագիծը, որին դեմ քվեարկեց ՀՅԴ խմբակցությունը, իսկ  ՀԱԿ-ը, Ժառանգությունն ու ԲՀԿ-ն, ինչպես և հայտարարել էին, չմասնակցեցին քվեարկությանը:

Հիշեցնենք, որ օրինագիծը, որը փոփոխություններ է նախատեսում ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի կազմի և գործունեության վերաբերյալ, ավելի վաղ դրվել էր քվեարկության, սակայն հետաքրքիր ընթացք էր ստացել: Նախ մինչ քվեարկությունը, խմբակցությունների ղեկավարներն իրենց դիրքորոշումն էին արտահայտել:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ դեմ են քվեարկելու նախագծին: Այնուհետև ԲՀԿ խմբակցության տեսակետն էր ներկայացրել խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա նույպես նշել էր, որ դեմ են քվեարկելու՝ չնայած որ վերջին պահին իրենց նկատառումները հաշվի առնված փոփոխություններ են տեղի ունեցել: “Ժառանգություն” խմբակցության  ղեկավարը հայտարարել էր, որ իրենք ընդհանրապես չեն մասնակցելու քվեարկությանը:

Այնուհետև Վահան Հովհաննիյանը, կողմնորոշվելով, որ դահլիճում խորհրդարանական մեծամասնությունը 63 հոգուց է բաղկացած, իսկ քվորում ապահովելու համար մեծամասնությանն անհրաժեշտ է 66 հոգի, հայտարարել էր, որ ՀՅԴ-ն նույնպես չի մասնակցելու քվեարկությանը: Նաիրա Զոհրաբյանն անմիջապես փոխել էր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ ԲՀԿ-ն էլ չի մասնկացի քվերակությանը: ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ միացել էր գործընկերներին: Այսպիսով, խորհրդարանական մեծամասնությունը կանգնել էր փակուղու առջև: Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում խնդրել:

“Զռռաց, ակնհայտ դարձավ, որ զոռով, անօրինական ձևով ուզում էին անցկացնեն: Հիմա կանցկացնեն, թե ոչ, դա ուրիշ հարց է: Դե թող հիմա գնան սաունաներից, դախլներից  հավաքեն իրենց գործընկերներին, բերեն քվեարկելու,-լրագրողների հետ զրույցում անթաքույց ուրախությամբ հայտարարել էր Հովհաննիսյնաը:

Նա խոստովանել էր, որ ամեն ինչ իրար խառնելու նախաձեռնությունն իրենն էր:

Նշենք, որ օրինագծի նախնական տարբերակին դեմ էր խորհրդարանական ընդդիմությունը, սակայն վերջին պահին կատարված փոփոխությունները բավականին գոհացրել էին նրանց: Դրանցից մեկը վերաբերում էր  3+3+1 ձևաչափին, այսինքն այն, որ հանձնաժողովում ներկայացված կլինի երեք պատգամավոր կոալիցիոն մեծամասնությունից, երեք պատգամավոր ընդդիմությունից և մեկ պատգամավոր ԲՀԿ-ից: Հանվել է նաև վետոյի իրավունքը, որը ընդդիմադիրների համար թիրախային էր:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply