Facebook-ը կվաճառի ձեր նկարները. Սոցիալական մեդիա հսկան հայտարարում է, որ Instagram-ի օգտատերերի բոլոր նկարները ազատ օգտագործելու իրավունք ունի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | | December 19, 2012 14:25

Facebook սոցիալական կայքին պատկանող, նկարներ տարածելու հնարավորություն տվող հայտնի կայքը հայտարարել է, որ ինքն  օգտատերերի նկարները օգտագործելու իրավունք ունի:

Instagram-ը ոչ մի զգուշացում կամ գումար չի վճարի օգտատերերին՝ նախքան նրանց նկարները վաճառելը: Սա նշանակում է, որ 13 տարեկանից բարձր անձանց նկարները կարող են վաճառվել գովազդատուներին:

Այսինքն՝ մարդիկ ովքեր հանդիսանում են Instagram-ի օգտատերեր,  հնարավոր է, որ մի օր հանդիպեն իրենց հրապարակված նկարներին՝ առանց իրենց իմացության:

Նոր քաղաքականությունը, որի պայմանները երեկ հրապարակվեցին, ուժի մեջ կմտնի հունվարին:

Instagram-ի 30 միլիոն օգտատերերը որևէ ընտրության հնարավորություն չեն ունենա և իրենց նկարները հսկողության տակ պահելու համար ստիպված կլինեն ջնջել իրենց էջերը: Այս փոփոխությունը Facebook-ի օգտատերերին չի վերաբերվում: Հիշեցնենք, որ  Facebook-ը ապրիլին 616 միլիոն եվրոյով գնել էր Instagram-ը:

Նոր կանոնն ասում է, որ  օգտատերերն  արդյունավետ կերպով Instagram-ին տալիս են իրենց նկարները և անձնական տվյալները ազատ օգտագործելու իրավունք:

Այժմ կայքում գրված է «Սույնով դուք համաձայնում եք, որ որևէ ձեռնարկություն կամ այլ անձ կարող է մեզ վճարել ձեր անունը, նկարները դիտելու համար… կապված վճարովի կամ հովոնավորչական բովանդակություն ունեցող կամ առաջխաղացման ծրագրի հետ՝ առանց ձեզ որևէ բան փոխհատուցելու»:

Instagram-ը նշում է, որ օգտատերը պետք է առնվազն լինի 13 տարեկան, որպեսզի կարողանա գրանցվել կայքում: Սակայն ըստ  նոր կաննորների՝ եթե կայքում գրանցվողը դեռահաս է,  նրա ծնողը կամ խնամակալը պետք է տեղյակ լինի, որ իրենց երեխայի նկարները և անունը կարող են օգտագործվել գովազդներում:

Երեկ այս լուրը բնորոշվեց որպես «տհաճ» և անձնական տվյալների անձեռնամխելիությունը «կոպտորեն» խաղտող քաղաքականություն: Big Brother Watch-ը ներկայացնող մասնակիցը՝ Նիք Փիկլսը, նշեց, որ մինչ օգտատերերը կկարծեն, որ իրենք պարզապես Instagram օգտգործողներ են, իրականում օգտատերերը կդառնան Instagram-ի «ապրանքը»:

Instagram-ը ավելացնում է, որ նոր փոփոխությունները հնարավորություն կտան ավելի արդյունավետ կերպով ինտեգրվել Facebook-ին:

Instagram-ը ստեղծվել է 2010-ին և օգտատերերին հնարավորություն է տալիս iPhone-ի կամ այլ թվային սարքի միջոցով արված նկարները տարածել Twitter և Facebook կայքերում:

Կայքը հնարավորությունը է տալիս 11 ֆիլտրերի միջոցով 1970-ականների «ռետրո» ոճի Polaroid նկարներ ստանալ:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply