Ամերիկացի աթեիստները Նյու Յորքում Ձմեռ պապին և Հիսուսին պատկերող պաստառ են փակցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 12, 2012 19:50

Թուրքական «Radikal»-ը, վկայակոչելով «Huffington Post»-ում հրապարակված լուրը, հաղորդում է, որ Նյու Յորքի հայտնի Times հրապարակում Ամերիկացի աթեիստների հիմադրամը մի մեծ պաստառ է փակցրել, որի վրա իբրև երջանկության խորհրդանիշ պատկերված է Ձմեռ պապը, իսկ Հիսուս Քրիստոսը ներկայացված է որպես միֆ, անհիմն պատմություն: Աթեիստների ձեռնարկած այս քայլը սենսիացիա է առաջացրել և մեծ քննադատության արժանացել:
Հիմադրամի նախագահ Դեյվիդ Սիլվերմանը այսպիսի մեկնաբանություն է արել. «Կարևորը հավաքվելն ու երջանիկ լինելն է: Սրա հետ Աստվածն ու նրա անցյալը ոչ մի կապ չեն կարող ունենալ: Քրիստոնյա կոչվող մարդկանց մեծ մասը աթեիստների նման է ապրում: Նրանք միայն անգիր արած գիտելիքների միջև են մնացել»:
Հիմնադրամի փակցրած պաստառը Times հրապարակում կմնա մինչև 2013 թվականի հունվարի 10-ը:
Նշենք, որ 1963 թվականին հիմնադրված Ամերիկացի աթեիստների հիմնադրամը համարվում է ամենահին այսպիսի կառույցը: Դրա հիմնադիր Վիլիամ Ջ. Մուրային մանուկ հասակում ստիպողաբար տարել են Կտակարանի ուսուցման դասերի: Քանի որ նա չէր ցանկանում հաճախել այդ դասերին, բազմիցս ծեծի է ենթարկվել ծնողների, գյուղի եկեղեցու սպասավորների, դպրոցի ուսուցիչների կողմից: Այդ ամեն էլ հետագայում պատճառ է դարձել, որ նա նման հակաքրիստոնեական գործունեությամբ զբաղվի:

Դիտվել է 982 անգամ:
Print Friendly

Leave a Reply