Յակոբինիա (Յուստիցիա)

ԲՈՒՅՍԵՐ, Շաբաթվա լուր | | December 10, 2012 15:56

Յակոբինիան (Յուստիցիա)   բազմամյա, մշտադալար  բույս է և պատկանում է ականտյա ընտանիքին: Բնության մեջ այն աճում է Հարավային Ամերիկայում` Մեքսիկայում , Բոլիվիայում, Բրազիլիայում և հասնում է մինչև 2 մետր բարձրության: Յակոբինիան ունի ուղիղ ցողուններ, որոնց գագաթին ձևավորվում են յուրօրինակ խիտ հասկեր վարդագույն, կարմիր կամ դեղին ծաղիկներով:

Տնային պայմաններում հայտնի են  Յակոբինիա մարմնային  կամ Յակոբինիա կարմիր (Jacobinia carnea), Քիչ ծաղկավոր Յակոբինիա (Jacobinia pauciflora) , Ֆրիզոստեֆանի Յակոբինիա (Jacobinia chrysostephana).

Բույսը սիրում է պայծառ, ցրված լույս առանց արևի ուղիղ ճառագայթների: Իդիալական տեղը արևելյան կամ արևմտյան պատուհաններն են: Հարավային պատուհանագոգին յակոբինիան պետք է պաշտպանել արևից, քանի որ նրա տերևներին կարող են հայտնվել այրվածքներ:

Ամռանը ծաղիկը հարկավոր է հանել մաքուր օդին`պատշգամբ կամ պարտեզ: Ձմռանը յակոբինիաների մեծ մասի համար լավագույն ջերմաստիճանը 16 – 18 °C: Քիչ ծաղկավոր Յակոբինիայի համար ձմռանը  ջերմաստիճանը պետք է լինի ավելի  ցածր`  մոտ 12 °C.

Գարնան-ամռան ժամանակաշրջանում  յակոբինիան առատ են ջրում, ձմռանը այն կրճատում են : Ծաղիկը չի սիրում հողի չորություն, դրանից նրա տերևներն ու ծաղիկները թափվում են:

Օդի խոնավությունը նույնպես պիտի բարձր լինի: Մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ նրան ցողել:

Բույսը պարարտացնում են ակտիվ աճի ընթացքում`երկու շաբաթը մեկ, միներալներով և օրգանական պարարտանյութերով: Իսկ սեպտեմբերից փետրվար ամիսը մեկ անգամ:

Յակոբինիան տեղափոխում են ամեն տարի գարնան սկզբում:

Կարմիր  Յակոբինիան ծաղկում է ապրիլից սեպտեմբեր: Ծաղկելուց հետո կամ վաղ գարնանը բույսը հարկավոր է էտել: Դա արվում է նոր ճյուղերի աճի , նաև լավ ծաղկելու համար: Քիչ ծաղկավոր Յակոբինիան ծաղկում է նոյեմբերից մարտ:  Նրա էտումը պետք կատարել հունիսին, հակառակ դեպքում երիտասարդ կոկոնները կտուժեն:

Յակոբինիան բազմացնում են վերին կտրոններով փետրվար-մարտ ամիսներին: Կտրոնները լավ են արմատակալում ջերմոցային պայմաններում`օգտագործելով ֆոտոհորմոններ և տաքացնելով մինչև 24 °C: Արմատները երևում են 3 շաբաթից: Բույսի ճյուղավորումն արագացնելու համար  նրա ծայրերը «կսմթում» են: Ավելի խիտ թուփ ստանալու համար  մասնագետները խորհուրդ են տալիս թաղարում տնկել երկու երիտասարդ բույսի կտրոն:

Յակոբինիան կարող է վարակվել կարմիր սարդոստայնային տիզով: Այդ ժամանակ նրա տերևները դեղնում են և ծածկվում լաքաներով: Բույսի վրա երևան է գալիս բարակ սարդոստայն: Այդ վնասատուից ազատվելու համար հարկավոր է բույսը լվալ գոլ ջրով, հեռացնել  վնասված տերևները և     ավելացնել օդի խոնավությունը:

Դիտվել է 1819 անգամ:
Print Friendly

Leave a Reply