Համագումարը Ողջունում է Ներկայացուցիչների Պալատի Անդամ Ադամ Շիֆի Կոչը Կրճատել Ադրբեջանին Հատկացվող Օգնության Չափը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 7, 2012 7:39

Վաշինգտոն – Այսօր Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի անդամ, կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի և Սենատի Օտարերկրյա հատկացումների ենթահանձնաժողովների նախագահներին ու մեծամասնության անդամներին կոչ արեց կրճատել Ադրբեջանին հատկացվող անվտանգության աջակցության չափը` ի պատասխան նախագահ Իլհամ Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովի ներմանը: Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար սպանեց հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին Հունգարիայում 2004թ. ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված Համագործակցություն հանուն խաղաղության դասընթացների ժամանակ: Սաֆարովը ցմահ բանտարկության ենթարկվեց մինչ սեպտեմբերին Ադրբեջան արտահանձնվելը և անմիջապես ներում ստացավ Ալիևի կողմից:

Իր խիստ նամակում Շիֆը մեղադրում է Ադրբեջանին ՙարդարությունն ամենասարսափելի կերպ ոտնահարելու՚ մեջ` արյունարբու մարդասպանին ազգային հերոսի կոչում տալով:

Կոնգրեսական Շիֆը նաև նշում է, որ Ալիևի քայլը ՙմատնանշում է իր բացեիբաց արհամարհանքը օրենքի նկատմամբ… Այն նաև էլ ավելի է թունավորում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի` հայկական էթնիկ տարածքի շուրջ՚:

ՙՀամագումարը խորապես մտահոգված է Ադրբեջանի շարունակական ռազմակոչ քայլերով և Ռամիլ Սաֆարովի իր անբարեխիղճ ներումով, ով դաժանաբար սպանել էր հայկական զինվորի ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության ծրագրի ժամանակ Հունգարիայում՚,- ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Տեղեկանալով Ադրբեջանի ղեկավարության կողմից Սաֆարովի ներման և բարձր կոչումի շնորհման մասին` Համագումարն անմիջապես իր կարծիքը հայտնեց Օբամայի վարչակազմին և Միացյալ Նահանգների պետքարտուղարությանը: Այնուհետև Ազգային անվտանգության խորհուրդը (NSC) և պետքարտուղարությունը մտահոգությամբ և դատապարտմամբ լի հայտարարություններ արեցին: Հայտնելով նախագահ Օբամայի խորին մտահությունը` NSC-ն նշեց, որ ՙայս քայլը հակասում է տարածաշրջանային լարվածության նվազման և հաշտեցման շարունակական ջանքերին՚:

Կոնգրեսական Շիֆի նամակը ճիշտ ժամանակին էր, քանի որ հայկական խնդիրներով զբաղվող կոնգրեսական խումբը վաղը երեկոյան Կապիտոլիումում նշելու է Ղարաբաղի անկախության հանրաքվեի 21-րդ ամյակը և Ղարաբաղի սահմանադրության ընդունման 6-րդ տարելիցը:

1972 թվին հիմնված` Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում տեղակայված խոշորագույն համազգային հասարակական կազմակերպություն է, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է:

Դիտվել է 842 անգամ:
Print Friendly

Leave a Reply