Հայկ Բաբուխանյանը վատ զգալու բան չունի Ալիևի հետ նմանությունից. «Թող Ալիևը վատ զգա որ նման է ինձ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 6, 2012 18:31

Այսօր ԱԺ միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հումորային հարց ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսկացության առաջնորդ Հայկ Բաբուխանյանին` նշելով, որ հումորային հաղորդումներից մեկում հեղինակները որոշ քաղաքական դեմքերի նմանեցրել են այլազգի հայտնի դեմքերին. «Օրինակ` Ռոբերտ Քոչարյանի նմանակը Ռոբերտ Դե Նիրոն է, Գագիկ Ծառուկյանինը` Իոսիֆ Կոբզոնը, իսկ Ձեզ էլ նմանեցրել էին Ալիևին: Դուք որևէ նմանություն տենու՞մ եք և արդյո՞ք դրանից վատ եք զգում»:
Հռիփսիմեի այս հարցին Հայկ Բաբուխանյանը տվեց շատ զավեշտալի և տարօրինակ պատասխան. «Եթե ինչ որ նորմալ երկրի նախագահին նմանեցնեին, դրանից, այսպես ասած, վատ չէի զգա, չնայած` էլի վատ չեմ զգում, թող Ալիևը վատ զգա»:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք դա այդքան վատ զգալու բան է Ալիևի համար, որ նման է իրեն, Բաբուխանյանն ասաց. «Դա նշանակում է, որ նրա մեջ ինչ-որ հայկական գեներ կան»:
Բաբուխանյանը մի երկու բառով էլ արտահայտվեց Ադրբեջանի ռասիզմի մասին` նշելով. «Ես միշտ ասել եմ, որ ադրբեջանական ամբողջ հասարակությունը վարակված է ռասիզմով, իսկ մենք` հայերս, ինչպես գիտեք, ռասիզմին դեմ ենք, ֆաշիզմին դեմ ենք և առաջնորդվում ենք քաղաքակիրթ արժեքներով»:

Վահե Մակարյան

Դիտվել է 1835 անգամ:
Print Friendly

Leave a Reply