Սպասվում են տեղումներ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 5, 2012 14:00

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 6-ի գիշերը Սյունիքում և Վայոց ձորում, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով: Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ին և 10-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ, 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի գիշերը և 8-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում`

Դեկտեմբերի 6-7-ը, 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի դեկտեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 18.10C (1980թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան -15.60C (1994թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 1.30C

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply