Մահացել է աշխարհի ամենատարեց կինը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 12:55

116-ամյա ամենատարեց կինը մահացել է: Ազգությամբ ամերիկացի Բեսս Քուպերը մահացել է երեքշաբթի Ատլանտայի մոտակայքում գտնվող ծերանոցում: Նրա որդին ասում է, որ կինը ունեցել է ստամոքսային վիրուս:
Թենեսիում ծնված ուսուցչուհին կարծես թե պատրաստ էր մոտալուտ մահվան: Նա հարդարված մազերով սուրբ ծննդյան տեսահոլովակ էր դիտում, որբ հանկարծ ի հայտ եկան շնչառական խնդիրներ: Բժիշկները չկարողացան նրան փրկել, և նա մահացավ:
Գինեսի ռոկորդների գրքում տիկին Քուպերը գրանցված էր որպես աշխարհի ամենատարեց մարդը :
Մայիսին Գինեսի աշխարհի ռեկորդների գիրքը բացահայտեց 48 օրով մեծ բրազիլացի տիկնոջ, սակայն վերջինս վախճանվեց մեկ ամիս անց:
Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply