Հաղորդավարը հայտնի աճպարարին ուղիղ եթերում կրակի է տվել(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 9:52

Ուեյն Հուչին ուղիղ եթերում ենթարկվել է հարձակման:

Ամերիկացի հայտնի աճպարարը հրաշքով է փրկվել Դոմինիկյան հանրապետության հեռուստատեսությամբ  ուղիղ եթերի ժամանակ:
Հաղորդավարը, բոլորի համար անսպասելի, տաղավարում գտնվողների ներկայությամբ աճպարարի դեմքին ու գլխին դյուրաբռնկուն օդեկոլոն է լցրել, որից հետո, առանց տատանվելու հրկիզել նրան: Հաղորդման հյուրերն ու աշխատողները  սկզբում չեն հասկացել,   թե ինչ է կատարվում, կարծելով, որ դա Հուչինի հանպատրաստից հնարքն է: Սակայն, երբ “հրաշագործը” սկսել է կուչ գալ ցավից ու ընկել հատակին, հավաքվածները շտապել են հանգցնել կրակը:
Դեմքի, պարանոցի ու ձեռքերի ծանր այրվածքներով նրան հոսպիտալ են տեղափոխել: Բժիշկները ասում են, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում ու ճիշտ բուժման դեպքում նույնիսկ սպիներ չեն մնա:
Հաղորդավարի օգտագործած հեղուկը Դոմինիկյան հանրապետության ու Հաիթիի տարածքում չար ուժերին վանելու ավանդական միջոց է համարվում:


Տուժածը իր երկրպագուներին ուղերձ է հղել` կատարվածը որակելով “հանցագործ հարձակում”: Աճպարարի գործընկերները, այդ թվում և աշխարհահռչակ Դևիդ Կոպերֆիլդը,  քննադատել է կատարված բարբարոսությունն ու իր գործընկերոջը շուտափույթ ապաքինում մաղթել:

Դիտվել է 1635 անգամ:
Print Friendly

Leave a Reply