Եվս մեկ քայլ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 1, 2012 19:24

Երևանի մարզահամերգային համալիրի դահլիճում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ շրջանում 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը բացահայտ առավելությամբ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ  Դմիտրի Սապոնին: Հանդիպումը տևեց երկու ռաունդ: Տարոնը երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին:

Իսկ ահա, 49 կգ քաշային Հայրիկ Նազարյանը երկրորդ շրջանում պարտվեց: 17-ամյա հայ բռնցքամարտիկը հավասար պայքար մղեց  բուլղարացի Տինկո Ռոսենով Բանաբակովի հետ: Հանդիպումն ավարտվեց 14:14 հաշվով, սակայն մրցավարները նախապատվությունը տվեցին բուլղարացուն:

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply