Հինգ հանդիպում և մեկ կորուստ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 30, 2012 23:27

Երևանի մարզահամերգային համալիրում  անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության երկրորդ օրը Հայաստանի երկայացուցիչներից ռինգ դուրս եկավ հինգը: Նրանցից չորսը հաղթանակներ գրանցեին իրենց օգտին: Ա|յսպիսով, Հայաստանի 10 ներկայացուցիչներից պայքարը շարունակում են 8-ը:
60 կգ քաշային  Արման Դարչինյանը մրցեց Ռուսաստանի հավաքականի անդամ Հուսեյն Բայսանգուրովի հետ և պարտվեց 7:15  հաշվով:
91 կգ քաշային Ռաֆայել Սիմոնյանը Վրաստանի ներկայացուցիչ Դաթա Կվիրկվելիայի պարտության մատնեց 19:8 հաշվով:  Մեր մարզիկը ծանր հանդիպում անցկացրեց: Առաջին ռաունդում Սիմոնյանը հաղթեց 4:3  հաշվով: Երկրորդ ռաունդում  Ռաֆայելը նույնպես հաղթեցավելի մեծ առավելությամբ` 10:2: Երրորդ ռաունդում Սիմոնյանը 5:3 հաշվով պարտության մատնեց մրցակցին:

91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը տեխնիկական նոկաուտով հաղթեց Չինաստանի ներկայացուցիչ Չու Ֆուդինցզյուին

Առաջին ռաունդում Մելքոնյանը հավասար պայքար մղեց`  3:3: Երկրորդ ռաունդում Նարեկը  պարտվեց` 7:9 հաշվով: Երրորդ ռաունդի սկզբին  Մելքոնյանը հուժկու հարված հասցրեց և կոտրեց մրցակցի քիթը: Նա հաղթեց տեխնիկակակն նոկաուտով:

75 կգ քաշային  Արտավազդ Հարոյանը պարտության մատնեց Իսրայելի ներկայացուցիչ Եվգենի Մարտինենկոյին` 14:5 (4:2, 6:1, 4:2) հաշվով և դուրս եկավ 1/16 եզրափակիչ:

81 կգ քաշային  Նիկոլ Հարությունովը, ով 22:4 (5:1, 10:2, 7:1) հաշվով առավելության հասավ Լատվիայի ներկայացուցիչ Նիկիտա Լիֆանովսի նկատմամբ:

Այսպիսով, նոյեմբերի 30-ին Հայաստանի հավաքականի կազմում մրցելույթ ունեցած հինգը մարզիկներից չորսը հաղթանակներ  տարան:

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply