Շիմպանզեի հարձակմանը ենթարկված ամերիկուհին ստացել է 4 միլիոն, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2012 14:32

Կոննեկտիկուտից Չարլի Նեշը սարսափելի ողբերգություն է ապրել. երկու տարի առաջ նրա հարևանների պահած շիմպանզեն  հարձակվել է կնոջ վրա, պոկել նրա երկու ձեռքերը , շրթունքները և կկոպերտ: Արդյունքում  ամերիկուհին ստիպված է եղել  պլաստիկ  վիրահատությամբ լրիվ  փոխել երեսը: Կենդանուն պահող ընտանիքը նրան վճարել է 4 միլիոն դոլար փոխհատուցում, հաղորդում է Sky News-ը: 

2009թ փետրվարյան մի օր  իր հարևանուհուն հյուր գնալիս , Չարլա Նեշը  չէր կասկածում , որ այդ վայրկյանից իր կյանքը լիովին կփոխվի: Ստենֆորդի  բնակչուհու հարևանուհու ընտանիքը Թրևիս անունով շիմպանզ էր պահում: Մինչ այդ օրը Թրևիսը հայտնի էր որպես օրինակելի և լիիրավ տան անդամ: Թրևիսը ատամի խոզանակով ատամներն էր լվանում և ճաշում   իր “ազգականների” հետ:

Սակայն այդ օրը երեկոյան առաջվա ուրախ և ոչ ագրեսիվ կենդանու հետ ինչոր բան էր պատահել: Տեսնելով հյուրին, նա հարձակվել է կնոջ վրա և հաշված րոպեների ընթացքում 56-ամյա Նեշին հասցրել սարսափելի վնասվածքներ: Կինը զրկվել էր ձեռքերից , իսկ երեսը ամբողջովին այլանդակվել էր: Տեղ հասած ոստիկանները չեն կարողացնել հանգստացնել կատաղած 80-կիլոգրամանոց գազանին: Նրան ստիպված գնդակահարել են:

Ամերիկուհու դեմքը լրիվ ստիպված են եղել  փոխել: Բարդագույն վիրաբուժական  վիրահատությունը 24 ժամից ավել է տևել: Կնոջ դեմքը վերականգնելու համար աշխատել են ԱՄՆ-ի 30 լավագույն բժիշկներ: Նրանք փորձել են ամերիկուհու ձեռքերի ոսկորները նույնպես փոխել, բայց այդ գործողությունը  դժբախտաբար անհաջող է ավարտվել:

Այդ դեպքից հետո, Նեշի ազգականները կենդանու տերերին դատի են տվել: Մինչ ընթանում էր հետաքննությունը , սպանված Թրևիսի տիրուհին մահանում է: Վերջապես նոյեմբերի վերջին իշխանությունները որոշեցին , որ հանգուցյալի հարազատները Նեշին պարտավոր են վճարել 4 միլիոն դոլար: դրա համար նրանք պետք է վաճառեն կենդանիների  սիրահարի տունը, մեքենան :

Այդ սարսափելի դեպքից հետո ԱՄՆ-ում պաշտոնապես արգելեցին տանը շիմպանզե պահել:

Դիտվել է 1739 անգամ:
Print Friendly

Leave a Reply