Աշխատաժողով մոր և մանկան առողջության պահպանմանն ուղղված թեմայով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 29, 2012 12:20

Այսօր Ամերիկյան հաալսարանի բիզնես կենտրոնի շենքում կազմակերպվել էր ասուլիս-աշխատաժողով «Մայրական և նորածնային հիվանդության և մահացության կրճատումը Հայաստանում» թեմայով: Ասուլիսին մասնակցում էին ինչպես ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցչներ` առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի գլխավորությամբ, այնպես էլ Առողջության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներ տարբեր երկրներից:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին մի շարք վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 երկիր արձանագրել են մայրական մահացության կրճատման զգալի առաջընթաց: Եվրոպական տարածաշրջանում մայրական մահացության միջին ցուցանիշը կրճատվել է` 2010-ին կազմելով 20` 100.000 կենդանածնի հաշվով 1990-ին արձանագրված 44: 100.000 հարաբերակցության փոխարեն:

Այս տարեկան անկումը, սակայն, կազմում է 3.8 %, որը 5.5 % պակաս է Հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) 5Ա թիրախին հասնելու համար, այն է` 2015 թվականին 1990 թվականի համեմատ երեք քառորդով կրճատել մայրական մահացության մակարդակը:

Եվրոպական տարաշաշրջանում նեոնատալ մահացությունը կազմում է մինչև հինգ տարեկան երեխաների մահացության տեսակարար կշռի կեսը (ՀԶՆ 4): Նեոնատալ մահացության հիմնական պատճառներն են վաղաժամ ծնունդները, նորածնի ցածր քաշը, բնածին արատները, ծննդյան ասֆիքսիան, ծննդյան վնասվածքները և նեոնատալ վարակները:

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի գրասենյակի ներկայացուցիչ, Լատվիայից ժամանած Գունտա Լազդանեն իր ելույթում նշեց, որ 2013թ. Հազարայակի զարգացման նպատակներից կարևորն այն է, որ բոլոր երկրները առանց մոր և մանկան առողջության պահպանման չեն կարող զարգանալ:

Նա նաև ասաց, որ ՄԱԿ-ի կողմից մի շարքծրագրեր են մշակվել այս ուղղությամբ, սակայն, ցավոք սրտի, ոչ բոլոր ծրագրերն են իրականացվել:

Խոսելով մահվան պատճառների մասին` Գունտա Լազդանեն ասաց. «Մահերի մի մասը անուղղակի պատճառներով են տեղի ունենում: Դրանք մենք անվանում ենք էքստրագենիտալ հիվանդությունների պատճառով մահացություններ: Կենտրոնական Ասիայում այդ հիվանդություններից է տուբերկուլոզը: Փառք Աստծո, Հայաստանում այս հիվանդությունը տարածված չէ և այդ խնդիրը լուրջ չէ այստեղ»:

Ինչ վերաբերում է հիվանդություններին, ապա տիկին Լազդանեն նշեց, որ առաջին տեղում վաղաժամ ծննդաբերությունն է, երկրորդ տեղում` զանազան արատներն են, որ հայտնաբերվում են նորածնի մոտ:

 

Վահե Մակարյան 

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply