ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրենի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 28, 2012 13:58

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հարվարդի համալսարանի ազգային անվտանգության ծրագրի տնօրեն Սերգեյ Կոնոպլյովին:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հարվարդի համալսարանի եւ Արցախի գիտակրթական եւ վերլուծական շրջանակների միջեւ կապերի զարգացմանը: Բակո Սահակյանը նշել է, որ նման փոխգործակցության համար կան անհրաժեշտ նախադրյալները ՝ հավելելով, որ այն օգտակար է բոլոր տեսանկյուններից:

Դիտվել է 1708 անգամ:
Print Friendly

Leave a Reply