«Մուսուլմանական երկրները պետք է իրական օգնություն ցուցաբերեն Գազայի հատվածին». Ալի Լարիջանի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 26, 2012 16:53

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ`Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին Լիբանանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մուսուլմանական երկրներն իրենց հնարավորությունների չափով պետք է իրական օգնություն ցուցաբերեն Գազայի հատվածին.
«Յուրաքանչյուր երկրում տիրող իրավիճակը թելադրում է իր պայմանները: Պաղեստինի ժողովուրդը կարիք ունի ամեն տիպի օգնության: Իրանը մտադիր չէ որևէ երկրի կոչ անել փոխել իր դիրքորոշումն այդ հարցում, սակայն մենք պատրաստ ենք հետագայում նույնպես շարունակել օգնություն ցուցաբերել Պաղեստինի ժողովրդին»:
Լարիջանին Բեյրութում հանդիպել է իր լիբանանցի գործընկեր Նաբիհ Բերիի ու պաղեստինյան տարբեր խմբավորումների ներկայացուցիչների հետ: Լարիջանին Բեյրութից մեկնել է Թուրքիա:
Հիշեցնենք, որ Լարիջանին վեց պատգամավորների ուղեկցությամբ մեկնել է տարածաշրջանային շրջագայության` Սիրիա, Լիբանան ու Թուրքիա: Սիրիայում նա հանդիպել է նախագահ Բաշար Ասադի և մի շարք բարձրաստիճան անձանց հետ:

araxnews.com

Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply