Իրանն առաջիկա տարիներին կառուցելու է 40 գազամբար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 22, 2012 12:58

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն առաջիկա տարիներին ստեղծելու է 40 գազամբար: Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային գազային ընկերության տնօրեն Ջավադ Օվջին: Վերջինիս խոսքերով՝ այդ գազամբարներից յուրաքանչյուրում կամբարվի մոտ 60-70 միլիոն խորանարդ մետր գազ:
2012 թվականի սեպտեմբերին Իրանում բացվել է առաջին ստորգետնյա գազամբարը, որը գտնվում է Կումից 40 կիլոմետր դեպի արևելք: Այն կարող է իրենում ամբարել 1.5 միլիարդ խորանարդ մետր գազ: Տվյալ վայրում երկրորդ գազամբարի շահագործման հանձնումից հետո ընդհանուր տարողությունը կազմելու է 3.3 միլիարդ խորանարդ մետր:

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply