Նորաձև կտրվածքներ 2012-2013. պարզ, անփույթ, բայց մտածված

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Նորաձևություն, Շաբաթվա լուր | | November 19, 2012 18:23

2012-13 թվականներին ոճաբաններն առաջարկում են կտրվածքների մեծ բազմազանություն ամենատարբեր երկարության մազերի համար: Գլխավոր միտումը՝ թեթևակի անփութություն, կտրտված ծայրեր, պարզություն, միաժամանակ՝ հոլիվուդյան շիկ:

Այդ ամենն ունենալու համար ամենևին էլ մեծ ջանքեր պետք չեն, ընդհակառակը, այս ամենը կարծես արված է հենց հարմարավետության և ժամանակի խնայողության նկատառումներով: Միայն պետք է հիշել, որ արդյունքը նկատելի լինելու համար գոնե պետք է ժամանակ տրամադրել խնամքին:

Ի՞նչ են առաջարկում ոճաբանները երկար մազերի համար

Այս տարի նորաձևության գագաթնակետին է կանացի ոճը, ուստի երկար մազերով կանայք կարող են հպարտորեն ի ցույց դնել մազերը: Չէ՞ որ ամենից ցայտուն հենց երկար մազերն են ընդգծում գեղեցիկ սեռի քնքշությունը, նազենիությունը, վայելչությունն ու զգայունությունը: Նորաձև են ինչպես ուղիղ կտրածքները, այնպես էլ շերտավոր: Այս ամենի ամենագլխավոր զարդը կարող է լինել հաստ, երկար մազափունջը (челка)` նուրբ կտրտված ծայրերով:  Պակաս նորաձև չեն նաև առանց մազափնջի կտրվածքները:

Ի՞նչ են առաջարկում ոճաբանները միջին երկարության մազերի համար

Կառեն այս տարի նույնպես չի զիջում դիրքերը, սակայն հանդես է գալիս գերժամանակակից մեկնաբանությամբ՝ ասիմետրիկ, անփույթ, կտրտված ծայրերով, թեք մազափնջերով: Միջին երկարության մազերի համար այս ամենը հիանալի լուծում կարող է լինել: Նորաձև է ինչպես դասական օվալաձև կառեն, այնպես էլ ուղիղ՝ ուսերին հասնող: Սակայն ամենատարածվածը բոբ-կառեն է: Ընդհանրապես կանանց ամենասիրած կտրվածքներից մեկը՝ բոբը, որն արդեն հարյուր տարի է՝ հաղթարշավ է իրականացնում, շատ ակտուալ է: Ինչպես գիտեք՝ նախկինում առավել տարածված էր ալիքաձև բոբը, սակայն վերջին տարիներին ուղիղ, սուր-սուր կտրվածքներով բոբն առավել տարածված է: Շատ նորաձև է շերտավոր բոբը: Ալիքաձև մազեր ունեցողները ռետրո ոճի մեջ կարող են լինել:

Նորաձևության միտումները կարճ մազերի համար

Եթե դուք ձեզ համարում եք համարձակ, կրեատիվ, միաժամանակ գործնական կին, ապա կարճ կտրվածքները հենց ձեզ համար են: Նորաձև են հատկապես ասիմետրիկ կտրվածքները՝ նույնպիսի ասիմետրիկ մազափնջերով: Առավել նորաձև են գլխի կենտրոնից առաջ եկած և մի կողմ թեքված մազափնջերը: Չմոռանանք, որ կարճ կտրվածքների դեպքում շատ գեղեցիկ է դիտվում «միլիրովկան»:

Այս տարի նորաձև է նաև «под мальчика» կտրվածքը՝ հատկապես վերևամասում անփույթ ու գզգզված: Սակայն նոորաձևության գլխավոր միտումը երկար մազափնջերով խիստ կարճ կտրվածքներն են, ընդ որում մազափունջը կարող է լինել ուղիղ, ալիքաձև, ծայրը դուրս թեքված և այլն:

Կոս

Սա ամենահարմարավետ լուծումն է, երբ դուք ժամանակ չունեք մազերով երկար զբաղվելու: Այն հարմար է նաև տնային գորերն անելիս, աշխատավայրում, գնումներ կատարելիս և այլ: Սակայն նշենք, որ բալետի խստաբարո ոճը՝ կոկիկ հավաքված կոսը, մնացել է անցյալում: Հիշեք՝ եթե կոս, ապա անփույթ և «թափթփված»:

Իսկ եթե դուք գործարար կին եք և ժամանակ չունեք առավոտյան երկար կանգնել հայելու դիմաց, ապա կարող եք անել կոս՝ միայն թե ծոծրակի մոտ:

Շատ նորաձև է ծոծրակի մոտ՝ մի կողմի վրա հավաքված կոսը, որը կարող է լինել նաև հյուսքի տեսքով:

Կոսը կարելի է հավաքել գունավոր ժապավենով, որևէ ցայտուն զարդ փակցնել կամ զարդարել բնական ծաղկով:

Չմոռանանք, որ այս տարի մազերի ամենակարևոր զարդը վառվռուն աքսեսուարներն են:

Դիտվել է 4685 անգամ:
Print Friendly

Leave a Reply