Ինչ է ուզում կինը տղամարդուց

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | November 16, 2012 17:06

Տղամարդկանց մեծամասնությունը կարծում է, որ  կանանց գրավող միակ գործոնը փողն է, սակայն բազմաթիվ հետազոտություններն ապացուցեցին, որ կանանց ու տղամարդկանց հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հասարակ չէ: Փրինսթոնի Opinion Research Corporation փորձագետները 21-54 տարեկան ամերիկուհիների շրջանում ավելի քան 2  ուղիղ հարցում կատարեցին, որից հետո  հասկացան, թե ինչն է տղամարդուն գրավիչ ու սեքսուալ դարձնում կնոջ աչքում:

Պարզվեց, որ կանայք բնավորությունն ու անձնային տվյալներն ավելի բարձր են դասում, քան ֆիզիկական գրավչությունը Օրինակ` կանանց 13%-ը հայտարարել է, որ  ծանոթանալիս ուշադրություն է դարձնում տղամարդկանց  մկաններին, իսկ ազնվությունը հետաքրքրում է 66%-ին:

Ահա այն որակները, որոնք կինը ցանկանում է տեսնել իր տղամարդու մեջ.

Հավատարմություն.10-ից 8 կին հայտնել է որ հավատարմությունը գլխավորն է, որ պետք է տղամարդն ունենա: Այնպես որ, տղամարդիկ, ցուցադրեք ձեր սերն ու կապվածությունը ձեր ընտրյալին:

Հուսալիություն. 4-ից 3-ը գտնում են, որ փնտրում են տղամարդ, որը կատարում է իր պարտականությունները և հետևողական է այդ հարցում: Պարզվում է` կանայք պատասխանատու տղամարդկանց համար խենթանում են:

Բարություն. երիտասարդ կանանց առաջվա պես գրավում են “վատ տղաները”, իսկ ավելի հասուն կանանց բարությունը, հատկապես բարությունն է հուզում, քանի որ  այդ հատկությունը վստահություն է ներշնչում: Այլ խոսքով, եթե դուք մատուցողուհուն լավ եք վերաբերվում, ապա ձեր ընկերուհին կմտածի, որ իր հետ նույնպես  բարի և ուշադիր կլինեք:

Հումորի զգացում.ցանկացած բարդությունների, խնդիրների վրա ծիծաղելու հատկությունը պարզապես անհրաժեշտ է: Եթե կարողանաք ծիծաղեցնել ձեր ընկերուհուն, ապա երկրորդ հանդիպումը հաստատ կկայանա:

Ինտելեկտ. պարզվում է, կանանց հետաքրքրում են հետաքրքիր, հարուստ ինտելեկտով տղամարդիկ, որոնց հետ ամոթ չէ մարդամեջ դուրս գալը: Բացի այդ, այն տղամարդիկ, որոնք խնդրի լուծումն իրենք են ստանձնում, օգնում են կանանց ապահով զգալու: Իսկ տղամարդիկ, որոնք անընդհատ կատարելագործվում են, երբեք ձանձրալի չեն լինում:

Կիրքը.ինչու են կանայք հաճախ սիրահարվում երաժիշտներին: Որովհետև ռոք աստղերը շատ կրքոտ անձնավորություններ են:Երբեմն կանայք ցանկություն են ունենում կրքից այրվելու, երբ հատկապես առանձնանում են մնում իրենց սիրած էակի հետ:

Ուշադրություն. ուշադիր եղեք, լսեք ձեր ընտրյալին: Կինն իրեն հարմարավետ ու ապահով է զգում, երբ գիտի, որ տղամարդն իր սմաթֆոնը մի կողմ է դրել իրեն լսելու համար:Կախարդական հնչողություն ունեն` “Ես քեզ լսում եմ: Պատմիր ինձ ամեն ինչ” խոսքերը:

Ռոմանտիկա. յուրաքանչյուր կին նուրբ զգացմունքերի մասին երևայական թռիչքներ ունենում են, որոնք նրան հնարավորություն են տալիս մոռանալու ամեն ինչ ու սիրելի մարդու հետ  վայելելու այդ առանձնությունը:

Ոճի զգացողություն.տղամարդու հագնվելու կերպն անդրադառնում է կնոջ վրա: Եթե դուք հագնեք վերնաշապիկ ու փողկապ, ապա իսկույն կնկատեք, որ կինն էլ զգեստ ու բարձրակրունկ կոշիկ է ընտրում:Կանանց դուր են գալիս այն տղամարդիկ, որոնք գիտեն հագնվել, չնայած այսօր այդ որակը հետ է զարգանում:

Գեղեցիկ դեմք.չնայած դա ամենևին էլ գլխավորը չէ, սակայն կանանց  ուշադրությունից չի վրիպում գրավիչ տղամարդը: Արտաքին տեսքը բարելավելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս ավելի շատ ժպտալ, ինչը շատ է դուր գալիս ոչ միայն կանանց, այլև բոլոր մարդկանց:

Դիտվել է 4855 անգամ:
Print Friendly

Leave a Reply