„Մուշ-2“ թաղամասում կգործի Քաղշին նախարարության աշխատանքային խումբը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2012 16:09

Ընդառաջելով Գյումրու „Մուշ-2“ եւ  „Անի“ թաղամասերի բնակիչների դիմումներին  քաղաքաշինության նախարարի նոյեմբերի 16-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է արագ արձագանքել նշյալ թաղամասերի բնակիչներից  ներկայացվող բողոքներին եւ առաջարկություններին, վերահսկել դրանց հետ կապված  աշխատանքների  ընթացքը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ Գյումրու „Մուշ-2“ եւ  „Անի“ թաղամասերի շինարարությունն իրականցվել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական ծրագրի շրջանակներում եւ կառուցապատող „Գլենդել հիլզ“ ընկերությունը պայմանագրային պարտավորությունների համաձայն իրականացնում է երաշխիքային սպասարկում: Քաղաքաշինության նախարարության վերոնշյալ աշխատանքային խումբը կգործի հենց „Մուշ-2“ թաղամասում:

Խումբը ղեկավարող քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի մարզի տարածքային բաժնի պետը` համաձայն հրամանի պարտավոր է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին եռօրյա պարբերականությամբ զեկուցել ՀՀ քաղաքաշինության  նախարարին:

Դիտվել է 924 անգամ:
Print Friendly

Leave a Reply