«Հալվա ասելով բերանդ չի քաղցրանա». Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 14, 2012 15:03

«Բյուջեն, որ ներկայացնում է Կառավարությունը, չնայած նախընտրական տարուն, նախընտրական չէ: Եվ դա շատ կարևոր է, այսինքն` այստեղ չկա պոպուլիզմի, դեմագոգեայի և ամբոխահաճո հայտարարությունների էլեմենտներ»,-այսպես սկսեց իր խոսքն այսօր ԱԺ ամբիոնից ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ այսօրվա քննարկումները զերծ չէին նախընտրական էլեմենտներից: Ինչպես ասում են, ընդդիմությունն քննադատում է, իշխանությունն աշխատում»,-նշեց Շարմազանովը և շարունակեց. «Հարգելի’ գործընկերներ, եթե ցանկությունների և երազանքների տեսանկյունից նայենք, ապա բնական է, որ այս բյուջեի նախագիծը մեր երազանքների բյուջեի նախագիծը չէ: Մեր երազանքներն ու ցանկությունները շատ ավելի հեռու են գնում, բայց մենք իրատեսական ենք: Որևէ մեկը չունի կախարդական փայտիկ, որպեսզի մի շարժումով լուծի այդ բոլոր պրոբլեմները, որոնք ծառացած են մեր պետության առջև: Ուստի Կառավարությունը ներկայացրել է բյուջե, որը կարելի է անվանել «իրատեսական բյուջե»:
Ըստ ԱԺ փոխխոսնակի` սա ցույց է տալիս, որ իշխանությունը գնում է ամենադժվարին ճանապարհով` զերծ մնալով ավելորդ զգացմունքային և նախընտրական քայլերից: Իսկ սա, ըստ Շարմազանովի, խոսում է իշխանության քայլերի հաջորդականության և շարունակականության մասին:
Շարունակելով խոսել բյուջեի մասին` Է. Շարմազանովը կարևորեց այն հանգամանքը, որ այս բյուջեում արտացոլված են ռիսկերը և ուրախությամբ ընդգծեց այն հանգամանքը, որ ընդդիմության ներկայացուցիչը հայտարարում է, որ դրական է, որ բյուջեի նախագծում կա ռիսկերի բաժին:
Շարմազանովը հայտարարեց նաև, որ Հայաստանի իշխանությունը, Կառավարությունը, իշխող ուժերը առնվազն 6 ամիս առաջ են մտածում քաղաքական ընդդիմությունից:
Վերջում ԱԺ փոխխոսնակը, սովորության համաձայն, մեջբերեց ժողովրդական մի խոսք և եզրափակեց իր ելույթը. «Հալվա ասելով բերանդ չի քաղցրանա»:

Վահե Մակարյան

Դիտվել է 1025 անգամ:
Print Friendly

Leave a Reply