Ամերիկուհուն iPad -ի փոխարեն հայելի են վաճառել, տեսանյութ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 12, 2012 13:07

Ձրի պանիրը միայն թակարդում է լինում: Այս արտահայտության ճշմարատացիությանը ստիպված էր հավատալ Տեխասի Արլինգտոն քաղաքի բնակչուհի Ջալոնտե Ֆրիմանը, երբ որոշեց անծանոթից գնել նոր iPad, հաղորդում է Yahoo! News-ը:
Մոտենում են ծննդյան տոների զեղջերը, ԱՄՆ-ում շատ խանութներ առաջարկում են նոր ապրանքների համար զգալի զեղջեր: Սակայն դա չի վերաբերում փողոցային առևտրականներին: Ջալոնտե Ֆրիմանը և նրա մայրը մտել էին տեխասյան բենզալցակայան, երբ նրանց մոտեցավ անծանոթ և առաջարկեց օգտակար գործարք:

Թիկնոցով տղամարդը հարցրեց` չի ցանկանում արդյոք կինը գնել նոթբուք կամ պլանշետ համակարգիչ, իսկ հետո ասել է, որ կարող է iPad -ի վերջին մոդելը առաջարկել ոչ թե 800 դոլարով (այնքան որքան վաճառվում է Apple-ի վաճառակետերում), այլ ընդամենը 200դոլարով: Ֆրիմանը որոշել է, որ դա ձեռնտու առաջարկ է և համաձայնել է:

Վաճառողը խնդրել է նրան սպասել և վերադարձել է ամուր փաթաթված ծրարով, որը iPad-ի չափերի էր: Պատռելով փաթեթավորումը` վաճառողը կնոջը ցույց է տվել “պլանշետի” վրա պատկերված Խնձորի լոգոն, որից հետո վերցրել է գումարը և արագ հեռացել: Երբ ֆրիմանը տուփից հանել է գնված ապրանքը, պարզվել է , որ էկրանի փոխարեն ապակու կտոր է:

Արլինգտոնի բնակչուհին խոստովանել է, որ կատարվածը իր համար դաս է, և նա այլևս անծանոթներից ոչինչ չի գնի: Ֆրիմանի դեպքը եզակի չէ, անցյալ տարի նման դեպքեր են գրանցվել նաև այլ նահանգներում:

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply