Մոլորված կինը տուն է վերադարձել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 12, 2012 10:25

Նոյեմբերի 12-ին, ժամը 01.26-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի բնակիչ` 1935 թ. ծնված Պայծառ Եգանյանը նոյեմբերի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում տանից դուրս է եկել, ուղևորվել գյուղից 400 մ հեռավորության վրա գտնվող հանդամաս և  չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 4 ոստիկան, տեղի  20  բնակիչ: Ժամը 03.46-ին, ելնելով եղանակային անբարենպաստ պայմաններից, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին: Նոյեմբերի 12-ին, ժամը 09.15-ին Պայծառ Եգանյանը վերադարձել է տուն:

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply