Զինծառայողը հարբած վիճակում դիպուկահար հրացանից կրակոցներ է արձակել եւ տպավորություն ստեղծել, թե հակառակորդը նախահարձակ է եղել

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 11, 2012 10:41

Հայաստանի ՊՆ թիվ N զորամասի հենակետի ավագի օգնականը ոգելից խմիչքի օգտագործումը արգելելու փոխարեն անձամբ է մասնակցել կազմակերպված խրախճանքներին եւ մարտական հենակետ բերված ԴԴՀ տեսակի դիպուկահար հրացանից առանց որեւէ անհրաժեշտության կրակոցներ է արձակել` ստեղծելով սահմանային միջադեպի առաջացման անակնկալ հարձակումը դիմակայելու վտանգ: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ին տեղեկացրեցին, որ սույն գործը քննվում է իրենց մոտ:

Ըստ գործի նյութերի, Ռ. Մ-ն ՊՆ թիվ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի 1-ին դասակի 1-ին ջոկի հրամանատար մարտական հերթապահության նշանակված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված Խուբան 05 կոչվող մարտական հենակետում որպես հենակետի ավագի օգնական, խախտել է մարտական հերթապահության կանոնները: Մասնավորապես, չի ուղեկցել հերթափոխը, մարտական հենակետում ոգելից խմիչքի օգտագործումը արգելելու փոխարեն անձամբ է մասնակցել կազմակերպված խրախճանքներին, որի ընթացքում օղի է օգտագործել:

Նա միեւնույն մարտական հենակետ բերված ԴԴՀ տեսակի դիպուկահար հրացանից առանց որեւէ անհրաժեշտության կրակոցներ է արձակել` ստեղծելով սահմանային միջադեպի առաջացման եւ ՀՀ-ի վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու ու դրան դիմակայելու վտանգ:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ Հայաստանի անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքն վնաս է պատճառել կամ այդպիսի վնաս պատճառելու սպառնալիք է ստեղծել: Սույն հոդվածը պատժվում է կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 7-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

NEWS.a

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply